Նոր օրինագծի ընդունման դեպքում մարզային հեռուստաընկերությունները փակվելու են. «Ժամանակ»
Կառավարության նոյեմբերի 16-ի նիստում հավանության արժանացած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը ընդունվելու դեպքում մարզային հեռուստաընկերությունները փակվելու են։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ հիմա ԱԺ-ից պահանջում են վերադարձնել օրինագիծը կառավարություն՝ պահանջելով վերանայել այն։
Նրանք կառավարությունից պահանջում են նաև ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան օրինագիծ մշակելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան