Օտարերկրյա հաշվառման համարանիշերով մեքենաների վարորդները կտուգանվեն. ՃՈ
Մայրաքաղաքի՝ շրջանաձև երթևեկությամբ մի շարք խաչմերուկներում երթևեկության փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով տրանսպորտային միջոցների քանակի՝ օրեցօր ավելացումը: Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:
Փոփոխությունների արդյունքում երթևեկության առավելությունը տրվում է շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
Կարապետյանը ներկայացրեց ամփոփ հաշվետվություն՝ 2017 թ. ՃՈ կատարած աշխատանքների և փոփոխությունների մասին, խոսեց տեսանելիության բարձրացման, ՃՏՊ-ների նվազման ուղղությամբ կատարված քայլերի մասին:
Նա նաև տեղեկացրեց, որ օտարերկրյա հաշվառման համարանիշներ ունեցող մեքենաների վարորդները կտուգանվեն:
Կատարած իրավախախտման մասին վարորդներին կիրազեկեն սահմանակետին. Վարորդները տուգանքը կվճարեն տեղում կամ հաջորդ այցի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ