Ջրի սակագինը բարձրացավ, բայց սպառողը դեռ չի տուժի
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 22-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հարցը։
Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։
Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը տեղեկացրեց, որ ջրի սակագնի ավելացած գումարը սուբսիդավորելու է պետությունը: Վերջիններս այս պահին Վարչապետի հանձնարարականի հիման վրա առաջարկություններ են մշակում: Սերգոյանը տեղեկացրեց, որ ջրի սակագինը սպառողների համար նույնը կմնա մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ