Հունաստանի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է կորել
Հունաստանի ափային պահպանության ծառայության աշխատակիցները ծովում որոնում են 45 փախստականներ ու միգրանտներ տեղափոխող նավը:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նավում գտնվող փախստականներից մեկը զանգահարել է արտակարգ ծառայության եվրոպական 112 հեռախոսահամարով ու օգնություն խնդրել:
Նա հայտնել է, որ նավը հայտնվել է վտանգավոր իրավիճակում շարժիչի աշխատանքի պատճառով: Որոնողական աշխատանքներում ներգրավված է նաև ռազմական ավիացիայի ուղղաթիռ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր