ԵՄ-ն ձգտում է բավարարել Արևելյան գործընկերների ցանկությունները. Financial Times
«Financial Times» հեղինակավոր պարբերականն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱԼԳ գագաթաժողովին ու գրել է, որ ԵՄ-ն ձգտում է բավարարել Արևելյան գործընկերների ցանկությունները։
Ըստ մի շարք վերլուծաբանների՝ նոյեմբերի 24-ի հանդիպումը ԵՄ-ն կօգտագործի իր հետ «գործարքը» ստորագրած երկրներին հավելյալ մրցանակներ շնորհելու, և ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար այն պետությունների հետ, որոնք դեռ այն չեն ստորագրել։
«ԵՄ-ին անհրաժեշտ է ընդգծել իր խոստումները տարածաշրջանի հարցում։
Քանի որ գործընթացը երկար է ժամանակ ընթանում, ուստիև գնալով ավելի դժվար է Արևելյան գործընկերության երկրների ակնկալիքներին համապատասխանել»,-նշել է Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը։
«Ուկրաինայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Կոնստանտին Ելիսևը անցած շաբաթ կարծիք էր հայտնել, որ ԵՄ-ն պետք է օգտագործի գագաթաժողովը՝ «մեզ ասելու, թե ինչի համար ենք մենք պայքարում»։
Եվրոպացի պաշտոնյաները հույս ունեն խորացնել Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի հետ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են՝ առևտուրը, ընդհանուր ավիացիոն ոլորտները և կիբեռանվտանգությունը, ինչպես նաև էներգետիկ համակարգերի ինտեգրումը և արդյունավետությունը»,-նշված է հոդվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին