Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ «Պուտինի պլանի» մասին տեղեկությունները
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի ընթացքում փոխանցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Վլադիմիր Պուտինի պլանը»: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Մենք միշտ խորհուրդ ենք տալիս բոլոր ԶԼՄ-ներին պահպանելով նորությունները հրապարակելու ստեղծարար մոտեցումը, երբեմն օգտվել սկզբնաղբյուրներից և հնարավորության դեպքում ավելի հաճախ։ Դուք ճիշտ եք այն հարցում, որ այս հարցը մեկ անգամ չէ, որ մեկնաբանվել է»,-հավելել է վերջինս։
Անդրադառնալով հարցին, թե՝ երկու շաբաթ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հատուկ ակտիվություն է նկատվում: Կարո՞ղ եք ամփոփել ՌԴ ԱԳ նախարարի Հայաստան և Ադրբեջան կատարած այցելությունների արդյունքները, Զախարովան պատասխանել է. «Սերգեյ Լավրովն արդեն այն ամփոփել է և Երևանում, և Բաքվում։ Միայն կարող եմ հավելել, որ ակտիվությունը, որը մենք տեսնում ենք հեռուստացույցի էկրաններին, մամլո ասուլիսների ժամանակ, երկու շաբաթվա ընթացքում չի լինում, այն ընթացիկ մեծ աշխատանք է պահանջում։ Իսկ նման աշխատանք միշտ տեղի է ունենում։ Մեզ համար ԼՂ հակամարտության կարգավորումը առաջնահերթություններից է համարվում, քանի որ այն վերաբերում է մեզ համար երկու բարեկամական պետություններին, ժողովուրդներին, որոնց հետ մենք հարաբերություններ ենք զարգացնում։ Շատ ենք ցանկանում, որ այս խնդրահարույց հարցը վերջապես կարգավորվի և որքան շուտ, այնքան լավ, միանշանակ, այն հիմքերի վրա, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան