Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի 4 առաջնահերթությունները
Այսօր Բրյուսելում անցկացվում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» ստորագրումը։
Գագաթնաժողովին պետությունների ղեկավարները կքննարկեն հետագա համագործակցության հարցերը, ինչպես նաև, թե ինչ ձեռքբերումներ են եղել 2015թ․-ին Ռիգայի գագաթնաժողովից հետո։
Գագաթնաժողովում քննարկվելու է, թե ինչպես ամրապնդել համագործակցությունը Ռիգայում համաձայնեցված 4 առաջնահերթ ոլորտներում՝
• ավելի ուժեղ տնտեսություններ,
• ավելի ուժեղ կառավարում,
• ավելի ուժեղ հասարակություններ,
• ավելի ուժեղ կապակցելիություն։
Արևելյան գործընկերությունը համատեղ նախաձեռնություն է Եվրամիության և նրա անդամ երկրների ու նրա արևելյան հարևանների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինայի միջև։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց