Թբիլիսիի քաղաքապետն իր աշխատավարձը բարեգործության է ուղղում
Թբլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր աշխատավարձը չի վերցնի. այդ գումարը նա կուղղի բարեգործության: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Կալաձեն արդեն երկար տարիներ աշխատավարձ չի ստանում, այստեղ ոչ մի նորություն չկա: Բոլորը գիտեն, որ նա աշխատավարձը չէր վերցնում, երբ էներգետիկայի նախարար էր, այդ գումարն ուղղվում էր սոցիալական օգնությանը: Այդ պրակտիկան շարունակվում է նաև հիմա»,- տեղեկացրել են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Կալաձեն Վրաստանի ամենահայտնի մարդկանցից մեկն է: Համաձայն հայտարարագրի՝ նրա հաշվին ավելի քան 9,6 միլիոն դոլար կա: Թբիլիսիի քաղաքապետի աշխատավարձը 3 180 լարի է (ավելի քան 1,1 հազար դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց