Ղրղզստանի նորընտիր նախագահը ստանձնեց լիազորությունները
Ղրղզստանի նորընտիր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն այսօր ստանձնել է երկրի ղեկավարի լիազորությունները: Երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել «Էնեսայ» պետական ընդունելությունների տանը:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, նա երդվել է ծառայել ժողովրդին, բարելավել քաղաքացիների կյանքն ու ամրապնդել պետությունը: Նա խոստացել է անողոք պայքար մղել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև ստեղծել հնարավորություն հասարակության մաքրման համար:
Ժեենբեկովն ասել է, որ կողմ է հանդես գալու պառլամենտարիզմին ու երկրի միասնական ժողովրդին՝ ընդդեմ այն երևույթներին, որոնք հանրապետության բնակչության կկիսեն:
Երդման արարողությունից հետո նորընտիր ու նախկին նախագահներն ուղևորվել են խորհրդարան, որտեղ Ժեենբեկովը ստանձնել է Ղրղզստանի գերագույն հրամանատարի պարտականությունները:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ղրղզստանի նախագահը 59 տարեկան է: Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ընտրություններում նա ստացել է ընտրողների ձայների 54,22%-ը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նորընտիր նախագահին
- Ղրղզստանում նախագահական ընտրությունների մասնակիցների թիվը կրճատվել է
- Ղրղզստանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար 30 մարդ է դիմել