Պակիստանում ոստիկանությունը տասնյակ մարդկանց է ձերբակալել
Պակիստանի ոստիկանությունը Իսլամաբադում բողոքի ակցիայի ժամանակ տասնյակ մարդկանց է ձերբակալել: Մինչ այդ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
«Ռիա Նովոստի» գործակալությունը հիշեցնում է, որ արդեն մի քանի օր Իսլամաբադում մարդիկ դուրս են եկել փողոց: Բողոքի պատճառ է դարձել ընտրությունների մասին օրենքը փոխելու իշխանությունների որոշումը:
Առաջարկվող փոփոխության համաձայն, մուսուլման թեկնածուները պետք է ստորագրեն հայտարարություն, որով հաստատեն իսլամական ուսմունքի (դավանանքի) անվիճելիության մասին իրենց համաձայնությունը:
Ուրբաթ օրը պակիստանյան իշխանությունները զգուշացրել են, որ ցուցարարները պետք է լքեն փողոցը: Մերժումից հետո ոստիկանությունը սկսել է ցույցը ցրելու օպերացիան:
Ցուցարարներն էլ իրենց հերթին քարեր են նետել զինվորականների ուղղությամբ, կան վիրավորներ: Հիվանդանոց տեղափոխված 30 վիրավորներից 14-ը զինվորական են:
Պակիստանում բողոքի ցույցեր են նաև Կարաչի քաղաքում, ինչպես նաև Փենջաբ նահանգի մի քանի բնակավայրերում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան