Եվրոպայի ճանապարհին Միջերկրական ծովում ավելի քան 3 հազար ապօրինի ներգաղթյալ է խորտակվել
Ոչ պակաս, քան 3033 ապօրինի ներգաղթյալներ և փախստականներ են խորտակվել Միջերկրական ծովում՝ դեպի Եվրոպայի ափ լողալու ընթացում: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին տեղեկացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
«Մենք այդ մասին ենք խոսում երկար տարիներ, մենք շարունակում ենք այդ մասին խոսել: Այլևս պարզապես անհնար է կեղծել այդ ողբերգական վիճակագրությունը, մենք պետք է գործենք»,- ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, 2017 թվականին մահացության ցուցանիշները 40 տոկոսով պակաս են 2016 թվականի ցուցանիշներից: 2016 –ին այդ թիվը 5000 էր: 2017 թվականին Եվրոպա են եկել մոտ 164 հազար հոգի, դա 2016 թվականի ցուցանիշի կեսից էլ քիչ է, 2016-ին եկել էին 348 հազար հոգի: Տեղ հասածների երեք քառորդը Իտալիայում է տեղավորվել, մնացածը՝ Հունաստանում, Իսպանիայում ու Կիպրոսում: 2015 թվականից Եվրոպայի տարածք հասնել են կարողացել ավելի քան 1,5 միլիոն ներգաղթյալներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան