Հայաստանը կարողացավ կյանքի կոչել «և, և»-ի քաղաքականությունը. Շարմազանով
Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիությաւն միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մեկ անգամ չէ, որ ասել ենք` ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականությունը մեր ներքաղաքական և քաղաքական օրակարգի առանցքային հարցերից է: ՀՀ նախագահը մեկ անգամ չէ, որ նշել է ` Հայաստանում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Նրա խոսքով` սա այն դեպքն է, որ Հայաստանը կարողացավ կյանքի կոչել «և, և»-ի քաղաքականությունը. «Սա որևէ մեկի դեմ չէ, այլ հանուն մեր երկրի է: Հայաստանի իշխանությունները ապացուցեցին, որ հնարավոր է զարգացնել դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ, խորացնել մեր ներկայությունն ու մասնակցությունը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, միաժամանակ ունենալ փաստաթուղթ, որը բխում է Հայաստանի զարգացման հեռանկարից»:
Էդուարդ Շարմազանովը նշեց նաև` Համաձայնագիրը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը կարող է լինել կամուրջ մի կողմից Եվրասիական երկրների և ԵՄ-ի, Իրանի և ԵԱՏՄ-ի, Իրանի և ԵՄ-ի միջև։
«Թե ինչքանով դա մեզ կհաջողի, կախված է մեր աշխատանքից»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին