Քաղաքական 14:48 30/11/2017 Հայաստան

Արփինե Հովհաննիսյանը արդարադատության փոխնախարարին. «Դուք Հայաստանում եք ապրում, լուսնից չեք իջել»

Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկման է դրել «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված փաթեթը։

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն իր զեկույցում նշեց, որ օրինագծի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրության փոփոխությամբ:

«Սահմանադրության 53-րդ հոդվածում առաջին անգամ մանրամասն կարգավորվել է յուրաքանչյուր անձի անհատական կամ այլոց հետ հանրագիր ներկայացնելու իրավունքը։ Հանրագրերը կարևոր քաղաքական իրավունք է, որը հանրությանը թույլ են տալիս պարտադրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվի առնել հասարակական կարծիքները և միջոցներ ձեռնարկել հասարակական պահանջները կիրառելու»,- ասաց փոխնախարարը։

Ինչ վերաբերում է ԱԺ-ին՝ նա նշեց, որ նախատեսել ենք, որ խորհրդարանում դրանք քննարկվել են համապատասխան մշտապես գործող հանձնաժողովներում, որոնք եզրակացություններ են կազմելու և դրանք ներկայացնելու են ԱԺ հաստատմանը։

Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը նրան խնդրեց պարզաբանել. «Անձը հանրագրով ներկայացնելու է բացառապես հնարայի՞ն նշանակություն ունեցող հարց և չի՞ կարող անհատապես իրեն վերաբերող հարց ներկայացնել։ Եվ արդյո՞ք քաղաքացիները հանրագրերը բացառապես պետք է  գրավոր ձևով ներկայացնեն, արդյոք բանավոր հանրագրի գաղափարը հանու՞մ եք, թե՞ ոչ»։

Արդարադատության փոխնախարարը պատասխանեց, քաղաքացիների ընդունելությունները չեն վերանում, ավելին՝ անհատական ընդունելությունները չեն էլ բխում այս օրենքից, և առանձին լիազորություններով են տրամադրված. «Կուսումնասիրվեն, եթե կա պետական մարմին, որի համար օրենքով սահմանված չէ, որ պետք է ընդունելություն իրականացնի, կհստակեցնենք: Բանավոր հանրագիրը հանել ենք, այստեղ այն լինելու է գրավոր փաստաթուղթ»։

Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Գուցե լավ եք արել, որ հանել եք բանավոր հանրագիր կոչեցյալը, բայց անհատական ընդունելության հետ կապված ի՞նչ, բոլորս այս պահից սկսած ընդունում ենք, որ մեր հարգելի քաղաքացիները այլևս բացառապես գրավոր հանրագրերով են շփվելո՞ւ և գրավոր դիմումներ են ներկայացնելո՞ւ։ Դուք ակնարկեցիք, թե այլ իրավական ակտերում և նախարարության կանոնադրություններում քաղաքացիների անհատական ընդունելության հարցը կարգավորված է, բայց ես համարում եմ, որ չի կարելի օրենքի մակարդակից իջեցնել և թողնել կանոնադրությունների մակարդակին կամ պաշտոնատար անձի հայեցողությանը»։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ չի կարելի ասել, որ ենթաօրենսդրական ակտի մակարդակով նրանց վրա դրված է պատասխանատվություն. «Ինձ համար հարց է ծագել քաղաքացիների ընդունելություն կազմակերպելո՞ւ եք, թե ոչ, նախարարությունում ինչպե՞ս էր լինում: Այս հարցը պետք է կարգավորել օրենքով, բերեք պարտականություն դարձրեք: Քաղաքացիների անհատական ընդունելությունը խնդիր է և ես այդ խնդիրը բարձրացնում եմ։ Մենք կարիք ունենք մեկ միասնական օրենքի»։

Փոխնախարարը պատասխանեց, որ ընդունելությունները չեն վերանում, դրանք առանձին լիազորություններ են, առանձին օրենքներով՝ համապատասխան պաշտոնատար անձանց տրամադրված։

Պատգամավորն արձագանքեց. «Ամեն մեկդ հիմա կգտնեք մի օրենք, որտեղ գրված է, որ քաղաքացուն պետք է ընդունեն, իմ ասածն այն է, որ դա պետք է լինի մեկ տեղ՝ հստակ բոլորի համար, ոչ թե ընկնենք Arlis-ով ման գանք։ Լսեք, դուք Հայաստանում եք ապրում ի վերջո, լուսնից չեք իջել, և ՀՀ քաղաքացիներին էլ մի դրեք շրջանակների մեջ, ու ասեք այսպես պետք է անեք»։

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ նշեց. «Երբ առավոտյան գալիս ես աշխատանքի, մարդիկ կանգնած են, բարձրացնում ես աշխատասենյակ նրանց լսում ես, դա էլ է ընդունելություն, ոչ ոք չի ասել, որ միայն ընդունելությունների օրն ես կատարում ընդունելություն»։

Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց. «Բայց պատրավոր ես նաև ասել, որ դու ընդունելության օր ունես»։

Քաղաքացիների ընդունելության առաջարկությունը հանձնաժողովում դրվեց քվեարկության, որին հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին, և օրինագիծը ներկայացված փաթեթով դրական եզրակացություն ստացավ, որը կընդգրկվի առաջիկա քառօրյայի օրակարգ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:59
ԱՄՆ դեսպանատան արձագանքը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի անկախությանը միջամտելու մասին
ԱՄՆ դեսպանատունը հանձնառու է աջակցել իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների խթանման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և...
Աղբյուր` Panorama.am
21:50
Ռուսաստանում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժությունները
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական պարապմունքով զորավարժությունների...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, ժամը 16։00-ին սիրելի ժողովրդին հրավիրում եմ Հանրապետության հարպարակ.Բագրատ Սրբազան
«Սոցիալական իմաստով չկա մի բան, որ այս մարդիկ կեղեքած չլինեն՝ օերնքներով, ապօրինի օրենքներով, էլ վարքագծային իմաստով չեմ...
Աղբյուր` Panorama.am
21:21
Կործանվում է այն ժողովուրդը, ում իշխանությունը չունի պատասխանատվության զգացում․ Սուրեն Պետրոսյան
«Լրագրողն ինձ հարց ուղղեց,թե իշխանությունները մեզ  մեղադրում են, որ անբովանդակ ենք, չունենք օրակարգ և բովանդակություն, հետևաբար, մենք...
Աղբյուր` Panorama.am
20:59
Որքան բիրտ են գործում ոստիկանները, այդքան գնալով հաղթանակի օրն են ցույց տալիս․ Սերգեյ Հարությունյան
Այս պահին բոլոր բերման ենթարկվածներն ազատության մեջ են։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:41
Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է․ Գառնիկ Դանիելյան
Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա...
Աղբյուր` Panorama.am
20:31
Թուրքիան 619 տ հումանիտար օգնություն կուղարկի Աֆղանստան
Թուրքիայի կառավարության «Աղետների և արտակարգ իրավիճակներ վարչության» (AFAD) կոորդինացմամբ հավաքված հումանիտար բեռներն առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
20:08
Նախախնամությամբ այս գրիչը մեզ տրվեց, շարժման գույնը՝ մանուշակագույնն է․ Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Крадут и воруют… Վերջին շրջանում ՌԴ ՊՆ պաշտոնյաների ձերբակալման շքերթ է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ
 Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանի նախագահի և արտգործնախարարի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Թեհրան
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր մեղքերը բարդել շարժման վրա․ Աստղիկ Գալեյան
«Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր  մեղքերը բարդել շարժման վրա։ Բայց այն, ինչ կատարվել է 2020թ․-ից ի վեր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի լուծարման փաստաթղթից․ Գառնիկ Դանիելյան
«Լավ կլիներ, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ լիներ, բայց ցավով պետք է արձանագրենք՝ Հայաստանում ոչ մի բան էլ նորմալ չէ։ Երկիրը կտոր-կտոր...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուզում եմ՝ իմ պատագմավորն ինձանից այնքան խելացի լինի, որ ես բերանս բաց լսեմ․ Արմինե Ադիբեկյան
Ավարտվեց  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փորձագետների...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Հալլե...
Աղբյուր` Panorama.am
17:55
Այս իշխանությունը պետք է գնա, մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու ենք. Բագրատ Սրբազան
«Մեր այս շարժման ավարտը պետք է լինի ճշմարտության հաղթանակը»,- քաղաքագետների, փորձագետների հետ հանդիպմանն ասաց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Ինչպես դիմավորեցին Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում. Ֆոտոռեպորտաժ
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն հատվածներում, որոնք նրան առավելություն կապահովեն. Աբրահամյան
«Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում»,-...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Աննա Գրիգորյան
«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը և միայն Հայաստանում է ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սուրենյան. Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
«Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը»,-այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վազգեն Սաղաթելյան. Հայհոյելը մեզ համար ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս
Դատարանի դահլիճից դուրս եկած «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում...
Աղբյուր` Panorama.am
16:52
Քիչ է մնում Արցախի լուծարման հրամանագրի ստորագրման օրը տոն հայտարարեք. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Վահագն Ալեքսանյանն ասում է՝ մի երաշխիք կարող եմ տալ, որ եթե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողի, ինչ կլինի։ Ասում է՝ ես...
Աղբյուր` Panorama.am
16:51
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նարեկ Սամսոնյան. Ես ինձ մեղավոր չեմ համարում
«Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը մինչ ելույթը  ներողություն խնդրեց, ասաց՝ խոսքը երկար է լինելու։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի
«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են Հայաստանում, եկեղեցու հանդեպ այն...
Աղբյուր` Panorama.am
16:22
10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:21
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Ամերիաբանկից մանրամասնում են, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները. Բագրատ Սրբազան
«Հաջողության հեռանկար տեսնում եմ»,- Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով երկարացնել Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանքը
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումների ընթացքում մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով
16:08 21/05/2024

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}