Կիևում առևանգվածի հայ երիտասարդի հարազատները ոստիկանություն չեն դիմել. ՀԺ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շուրջ մեկ շաբաթ առաջ առևանգված ՀՀ քաղաքացու հարազատները Հայաստանի ոստիկանություն չեն դիմել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուկրաինայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանն էլ թերթի հետ զրույցում ասել է որ դեպքի մասին գիտի, բայց տեղեկություն չունի՝ հայտնաբերվե՞լ է առևանգված երիտասարդը, թե՞ ոչ։ «Լսել եմ, իհարկե, լսել եմ»,- ասել է Ասլանյան՝ նշելով, որ մանրամասների չի տիրապետում, թե ինչ հանգամանքներում է ՀՀ քաղաքացին առևանգվել։ «Ինչպես արդեն գրվել էր ՀՀ մարզպետներից մեկի աներորդուն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգել են, որի գտնվելու վայրի մասին նրա հարազատները տեղեկություն չունեն»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան