Իրավունք 17:19 30/11/2017 Հայաստան

Դատախազ Արամ Անանյան. Այս երկու անհերքելի փաստերի հետ իր առնչությունը ընդունել և ընդունում է նաև Սամվել Բաբայանը

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու ինչպես նաև փողերի լվացման գործով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի և մյուսների գործով նոյեմբերի 28-ին հրապարակվեց դատավճռը: Սամվել Բաբայանը վերջին խոսքում պնդեց, որ մեղադրանքի կողմը ենթադրություններով է առաջնորդվել և ոչ թե փաստերով: Ինչ ցույց տվեց դատաքննությունը, որքանով են ձեռք բերված ապացույցները վերաբերելի Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքներին եւ ինչն է ապացուցված։ Այս և այլ հարցերի շուրջ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է գործով դատախազ Արամ Արամյանի հետ:

Հարց-Պարոն Արամյան, դատաքննության ընթացքում ինչպես նաև պաշտպանական ճառում Բաբայանը հայտարարեց, որ ոչ թե փաստերով եք առաջնորդվում, այլ ենթադրություններով։ Ասել է թե՝ ինքը քրեական պատասխանատվության է ենթարկվում ենթադրությունների հիման վրա։
Պատասխան-Սամվել Բաբայանին, ինչպես նաև գործով մյուս ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա: Ձեռք բերված ապացույցներով հաստատվել է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքների նկարագրության մեջ ներառված յուրաքանչյուր փաստական հանգամանք, մեղադրողի ճառում ամփոփվել և մանրամասն վերլուծվել են դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, որոնցով ամբողջությամբ հիմնավորվել են ամբաստանյալներին, այդ թվում նաև Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները: Հետևաբար, ենթադրությունների հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին պնդումը զուրկ է որևէ հիմնավորումից:
Պաշտպանության կողմը գործով առաջին իսկ դատական նիստից անհաջող կերպով փորձել է ստվերել քրեական գործի քննության ընթացքը և դրա արդյունքները՝ անհիմն, երբեմն անտրամաբանական փաստարկներով ու պնդումներով թիրախավորելով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների, կայացված որոշումների իրավաչափությունը, ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունն ու հավաստիությունը, իսկ դատական ակտի հրապարակումից հետո նույն վարքագիծը դրսևորվեց նաև դատարանի նկատմամբ: Դրա վառ օրինակներից է տարիներ շարունակ պաշտպանության բնագավառում ծառայած անձի կողմից զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակն ու առավել ևս հրթիռը, անպիտան «տրուբա» անվանելը:
Պարզ լեզվով ասած՝ գործ ունենք երկու անհերքելի փաստի հետ՝
առաջին՝ հայտնաբերվել է ապօրինի ռազմամթերք,
երկրորդ՝ հայտնաբերվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված թղթադրամներ:
Այս երկու անհերքելի փաստերի հետ իր առնչությունը ընդունել և ընդունում է նաև Սամվել Բաբայանը:
Մնացյալն արդեն արարքի որակման, իրավական վեճի առարկա են, որտեղ էլ Բաբայանի կողմից բերված փաստարկները լրիվ, օբյեկտիվ նախ՝ նախաքննությամբ, ապա հրապարակային դատաքննությամբ հետազոտման առարկա են դարձել և լիովին հերքվել գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներով՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների, ներքին դիտման արդյունքներով, իրեղեն ապացույցներով, ինչպես նաև՝ վերջինիս հանցակիցների ճնշող մեծամասնության կողմից բազմիցս տրված ցուցմունքներով:

Հարց-Ինչպես Իգլայի ձեռքբերման, Հայաստան տեղափոխման, այնպես էլ փողերի լվացման դրվագին իր առնչությունն Սամվել Բաբայանը դատարանում հերքեց։ Ավելին՝ համոզմունք հայտնեց, որ փողերի լվացման դրվագով ամիսներ անց մեղադրանքը խստացրել եք, քանի որ Իգլայի մասով մեղադրանքը թույլ է եղել, «Ձեր դիրքերը թույլ են եղել»:
Պատասխան-Նախ հայտնեմ, որ ռազմամթերքի մաքսանենգությանը հանցակցելու համար Սամվել Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է դեռևս քրեական գործի նախաքննության ընթացքում՝ նշված մեղադրանքը հիմնավորող ապացույցների անբավարարության պատճառով: Այս փաստն արդեն իսկ հաստատում է այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմինը գործել է բացառապես օրենքի շրջանակներում և Ս. Բաբայանին արարքներ են մեղսագրվել միայն գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: Մաքսանենգությանը հանցակցելու համար Ս. Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հանգամանքը ևս հաստատում է, որ վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, չփարատված բոլոր կասկածները մեկնաբանել է հօգուտ Սամվել Բաբայանի և մյուս մեղադրյալների և դադարեցրել է քրեական հետապնդումն այն արարքի համար, որը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված չի համարել:
Եվս մեկ անգամ շեշտեմ, որ գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար համակցությամբ հաստատվել է, որ Սամվել Բաբայանը նյութապես շահագրգռելու եղանակով  դրդել է մի խումբ անձնաց ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր, ռազմամթերքի ձեռք բերումից հետո հանցակիցներին հրահանգներ է տվել այն պահելու վայրի և պայմանների մասին՝ պարտավորվելով կարճ ժամանակում վճարել դրա համար խոստացված գումարը:
Բացի այդ, Սամվել Բաբայանը, մի շարք անձնաց օժանդակությամբ, անվանական արժեքի հիսուներկու տոկոսը՝ 2900 ԱՄՆ դոլար վճարելով, փոխարկման արդյունքում ձեռք է բերել ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված՝ հափշտակված, ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակով օգտագործվող հատուկ նյութով ներկոտված 5000 եվրո թղթադրամներ, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով նշված թղթադրամների հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու, օրինական շրջանառության մեջ դնելու նպատակով ապահովել է դրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով լրացնելուն, ապա նշեմ հետևյալը. հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտումից ամիսներ առաջ: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը իրավական օգնության միջնորդություններ է ներկայացրել ինչպես օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, այնպես էլ՝ միջազգային կառույցներին, միջնորդությունների կատարման արդյունքում պարզվել են գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված միջոցառումներն իրենց բնույթով օբյեկտիվորեն պահանջել են բավական տևական ժամանակ: Երբ  տվյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար են եղել Սամվել Բաբայանին որպես մեղադրյալ ներգրավելու համար, օրենքի պահանջների պահպանմամբ, նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը լրացվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով:
Բացի այդ մի պարզ պնդում՝ փողերի լվացման վերաբերյալ գործը քննելիս ոչ-ոք չէր կարող կանխատեսել ապօրինի ռազմամթերքի գոյության, շրջանառության մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}