Եվրահանձնաժողովը հրաժարվել է Ուկրաինային տրամադրել 600 միլիոն եվրո օգնությունը
Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային չի փոխանցի 600 մլն եվրոյի չափով երրորդ տրանշը։ Հանձնաժողովի մամուլի հաղորդագրությանը հղում անելով՝ «Գազեատ.ռու»-ն գրում է, որ Ուկրաինան այս պահին չի կատարել իր չորս պարտավորությունները։
«Սրա ֆոնին Հանձնաժողովը չի կարող ընթացիկ ծրագրի վերջին տրանշը վճարել։ Մենք կոչ ենք անում Ուկրաինային պահպանել բարեփոխումների թափանցիկությունը բոլոր ոլորտներում, որոնք հաջողությամբ զարգացել են»,- հայտարարել են Եվրահանձնաժողովում։
Աղբյուրը հայտնում է, որ այդ պարտավորությունների մեջ են մտնում կենսաթոշակային բարեփոխումներ, հակակոռուպցիոն դատական համակարգը, գազի գնի հետ կապված խնդրի լուծումը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը