Վիգեն Սարգսյան. Վերահաստատվեց Մինսկի խմբի համանախագահության բացառիկ կարգավիճակը
«ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ընդունված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ համատեղ հայտարարությունն անշուշտ քաղաքական մեծ նշանակություն ունի»,-նստաշրջանի ավարտից հետո հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարի խոսքով, հայտարարությունը վերահաստատում է հիմնական սկզբունքները, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության բացառաիկ կարգավիճակը ԼՂ հակամարտության կարգավորման տեսանկյունից:
Հիշեցնենք, որ հայտարարությունը ներկայացվել էր Հայաստանի նախաձեռնությամբ:
Անդրադառնալով Մինսկում ընդունված այլ փաստաթղթերի ընդունմանը, Վ. Սարգսյանը նշել է, որ դրանք հիմք են հետագա աշխատանքի համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Մինսկում ավարտվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
- Մինսկում նախատեսվում է ընդունել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հռչակագիր
- ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
- Վիգեն Սարգսյանը մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ նիստին
- Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ
- Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան