Արցախում ականի պայթյունից վիրավորված Սերգեյ Ալումյանի վիճակը բավարար է. հոսպիտալի փոխտնօրեն
Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Սերգեյը հիվանդասենյակում է, սակայն դեռ վաղ է խոսել հոսպիտալից դուրս գրելու մասին:
«Զինծառայողը ծանր վնասվածքներ է ստացել, ունի բազմաթիվ բեկորային վնասվածքներ` դեմքի, ձեռքերի շրջանում, մատներից մի քանիսը ամպուտացվել են: Կա նաև ծնոտի կոտրվածք»,- նշեց Արտաշես Խաչատրյանը՝ հավելելով, որ վիրավոր զինվորների արագ ապաքինման համար արվում է հնարավոր ամեն ինչ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հակատանկային նռնակի պայթունից վիրավորված զինվորը սկսել է ինքնուրույն շնչել
- Արցախում հակատանկային նռնակի պայթունից վիրավորված զինվորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր