Աֆղանստանում սպանվել է «Թալիբան»-ի առաջնորդներից մեկը
Աֆղանստանում սպանվել է «Թալիբան»-ի հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար Մուլլա Շահ Վալին: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նա ղեկավարում էր կարմիր ստորաբաժանումը, որը համարվում է շարժման` առավել լավ զինված կառույցը: Վերջինը սպանվել է օդային հարվածի հետևանքով Գիլմենդ համայնքում: Այն համարվում է թմրանյութերի վաճառքի կենտրոն:
Աղբյուրը հիշեցնում է, ահաբեկիչների դեմ պայքարին օգնում է ԱՄՆ-ն: Օգոստոսին ԱՄՆ նախագահը հայտարարել է այդ երկրում գործողությունների նոր ռազմավարության մասին, մասնավորապես Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել զինվորականների լիազորությունները: Ի պատասխան «Թալիբան»-ը հայտարարել է, որ ջիհադը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացի վերջին զինվորը չի լքել Աֆղանստանը: