Թրամփն առժամանակ արգելել է մահմեդականների մուտքը ԱՄՆ
ԱՄՆ Բարձրագույն դատարանը սատարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ արգելել վեց երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Դրանք այն երկրներն են, որտեղ հիմնականում մահմեդականներ են բնակվում: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, սա Սպիտակ տան ղեկավարի՝ պաշտոնի ստանձնումից ի վեր ստորագրած հրահանգի արդեն երրորդ տարբերակն է:
Համաձայն ԱՄՆ ղեկավարի հրահանգի՝ 90 օրով ընդհատվել է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի այն քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ովքեր ընտանեկան կամ աշխատանքային կապեր չունեն ԱՄՆ-ում:
Հրահանգի նոր տարբերակում սահմանափակումներ են դրվում նաև Հյուսիսային Կորեայից ժամանողների և Վենեսուելայի կառավարության որոշ անդամների վրա: