Տնտեսություն 12:12 05/12/2017 Հայաստան

Մաքսային նոր օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում. Միրումյան

«Մաքսային նոր օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում»,- այս մասին այսօր ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։  Նա հիշեցրեց, որ  Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրվել է այս տարվա  ապրիլի 11-ին:

Միրումյանի խոսքով՝ նոր օրենսգրքով անհամեմատ կրճատվում են թե ապրանքների մաքսային հայտարարագրման, թե տեղափոխման ժամկետները, կրճատվում է նաև արտաքին տնտեսական գործուներություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները։ 

«Մաքսային ընթացակարգերի կիրառման առումով նոր օրենսգիրքը նախատեսում է ավելի հստակ կանոններ։ Պայմանագիրը նախատեսում է երեք հավելված: Առաջին հավելվածը նախատեսում է հենց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, երկրորդ հավելվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերը, որոնք չեղյալ են հայտարարվելու Մաքսային օրենսգրքի ընդունմամբ, երրորդ հավելվածը սահմանում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերը, որոնց առանձին դրույթներ են ուժը կորցրած ճանաչվելու Մաքսային օրենսգրքի ընդունմամբ»,- մանրամասնեց ՊԵԿ փոխնախագահը։

Միրումյանը պարզաբանեց նաև, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով ամրագրված է փաստաթղթավորման մեկ պատուհանի սկզբունք, ինչը նշանակում է, որ եթե որևէ մաքսային ընթացակարգի ներքո տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն, որն արդեն առկա է մաքսային մարմիններում, ապա համանման գործարք իրականացնելու պարագայում այդ փաստաթուղթը ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի:

«Ներդրված է վճարումների կատարման կանխավճարային համակարգը: Սա հնարավորություն է տնտեսվարող սուբյեկտների համար այն առումով, որ կամավոր է: Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտները կարող են ունենալ կանխավճարային հաշիվ, որը հնարավորություն կունենան օգտագործել ապրանքային ներմուծումների ժամանակ: Սա տնտեսավարողներին հնարավորություն է տալիս գիշերային ժամերին ներմուծում իրականացնելու դեպքում չսպասել վճարումների համար, այլ ներկայացված հայտարարագրի հիման վրա կարող են օգտագործել կանխավճարային հաշվի վրա եղած գումարները և առանց խոչընդոտի ապրանքը տեղափոխել»,- ներկայացրեց  Միրումյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ իրենք նաև պատրաստել են համեմատական տեղեկանքներ, որպեսզի վեր հանեն այն հիմնական տարբերությունները, որոնք առաջարկվում է նոր օրենսգրքով, և որոնք որ կան այսօրվա գործող կարգավորումների ներքո, որպեսզի նկարագրեն, թե ինչպիսի առավերություններ ունի նոր մաքսային օրենսգիրքը և ինչպիսի հիմնախնդիրներ է կարգավորում։

ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը Միրումյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է նրա դիրքորոշումն իրազեկման աշխատանքների հետ կապված. «Բազմաթիվ փոփոխություններ կան, ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս ամենի մասին իրազեկման աշխատանքները»։

Հիմնական զեկուցողը պատասխանեց, որ իրազեկման աշխատանքները սկսել էին վաղուց։

«Իրազեկումը կատարվում է թե ՊԵԿ ուսումնական կենտրոնում, թե առանձին հեռուստատեսությամբ, թե մեր պաշտոնական կայքում։ Իրազեկման միջոցառում է կազմակերպվել նաև համապատասխան մասնագետների, սուբյեկտների և ՀԿ-ների մասնակցությամբ։ Իհարկե սա դեռ բավարար չէ, բնականաբար մենք շարունակելու ենք այդ գործընթացը  և հնարավոր բոլոր միջոցներում այդ աշխատանքը կատարելու ենք, ընդհուպ մինչև անցակետերում ու մաքսատներում»,- ասաց Միրումյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}