Տարասով. Վաղ թե ուշ, Թուրքիան ստիպված կլինի իրական գնահատական տալ 20-րդ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածին
«Ռեգնում» լրատվական գործակալությունը տպագրել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի՝ «Ինչո՞ւ Էրդողանը նորից հիշեց Հայաստանի մասին» վերնագրով հոդվածը։
Տարասովն անդրադարձել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն (ԱԶԿ)» նիստի ժամանակ Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը որ «հայկական սփյուռքի ճնշման ներքո պաշտոնական Երևանը համառորեն շարունակում է փակ պահել Թուրքիայի հետ դռները»։
«Իսկ ինչո՞ւ Էրդողանը նորից հիշեց Հայաստանի մասին։ Ըստ թուրքական Hürriyet թերթի, դա համար կան մի քանի պատճառներ։ Առաջինը՝ Թուրքիան և նրա արևմտյան դաշնակիցները դժվար հարաբերություններ ունեն, Արևմուտքը բացահայտ կերպով Թուրքիայի նախագահին մեղադրում է երկրում ավտորիտար ռեժիմ հաստատելու մեջ։ Համապատասխանաբար, Անկարան կանգնած է արտաքին քաղաքականության նկատմամբ վստահության կորստի խնդրի առաջ։ Նրա՝ Հարավային Կովկասում կարևոր դերակատար լինելու հնարավորությունները գոլորշիացել են։ Միևնույն ժամանակ Թուրքիան չգիտես ինչու համոզված է, որ Արևմուտքում, և Միջին Արևելքում արտաքին քաղաքական խնդիրների ունենալու պատճառով, կարող է բեկումնային քայլ իրականացնել հայկական ուղղությամբ, վավերացնել՝ 2009թ-ին Ցյուրիխյան արձանագրությունները։ Իսկ դրա համար Անկարան պետք է Ադրբեջանի ճանկերից ազատագրվի։ Թուրքական Hürriyet պարբերականն անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ժամանակ արված հայտարարությանը, նշում է, որ այդ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ 2018թ-ից Հայաստանը հայ-թուրքական արձանագրություններ անվավեր կճանաչվի»,-նշված է հոդվածում։
Ըստ Տարասովի՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնումը նշանակում է ոչ միայն Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություն, այլ նաև Անկարայի համար դեպի Եվրոպա ճանապարհի բացում։ Երևանը կարող է միանալ տրանսպորտի և կապի (ավտոմոբիլային և երկաթուղային) տարածաշրջանային ծրագրերին։ Թուրքիայի միջոցով Հայաստանը ցամաքային ճանապարհով եվրոպական շուկա մուտք կունենա։
Հոդվածագիրը կարծում է, որ վաղ թե ուշ, Թուրքիան ստիպված կլինի իրական գնահատական տալ Օսմանյան կայսրության ժամանակ 20-րդ դարում տեղի ունեցած իրադարձություններին։
«Պետք է սպասել, թե երբ Անկարան «կհասունանա» և պատրաստ կլինի Երևանի հետ միջպետական երկխոսություն սկսել»,-գրել է Տարասովը։