Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մարտունու, Կոտայքի, Ճամբարակի, Գավառի, Մարալիկի, Ախուրյանի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Լոռու, Բաղրամյանի, Սիսիանի, Մեղրու, Հրազդանի, Սպիտակի, Թալինի, Աշոցքի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Ախուրյանի ճանապարհներին բուք, մերկասառույց և խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30մ:
Վարդենյաց լեռնանցքում ևս տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: