Հասարակություն 13:17 08/12/2017 Հայաստան

Մխիթարյան միաբանությունը պատմական արժեք է. Արա Թարվերդյան

Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակի առիթով դեկտեմբերի 8-ին Երևանում կազմակերպված գիտաժողովը համախմբել էր մոտ 50 պատվիրակների: ՊՈԱԿ տնօրեն Արա Թարվերդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գիտաժողովն անմիջական կապ ունի հուշարձանների պահպանության հետ:

«Բոլորս գիտենք, որ հուշարձանները հանդիսանում են համազգային արժեք, և կապ չունի՝ հայկականություն խորհրդանշող հուշարձանն աշխարհի որ կողմում է գտնվում՝ լինի դա Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում. եթե կա հայկականություն խորհրդանշող, Հայաստանը համաշխարհային գիտական, հոգևոր ասպարեզներում բրենդավորող հուշարձան, մենք պարտավոր ենք նրա հանրահռչակումն իրականացնել»,- ասաց նա: Թարվերդյանը նշեց, որ իրենք Մխիթարյան միաբանությունը դիտարկում են՝ և որպես հուշարձան, և որպես պատմական արժեք: Նրա խոսքով՝ միաբանության հետ համագործակցության հիմքերն առավել վաղ էին դրվել, սակայն այսօր համագործակցությանը տրվում է ավելի մեծ թափ՝ ազդակ, որպեսզի այն ավելի ուժեղանա:

Գիտաժողովին մասնակցում են բոլոր այն գիտնականները, որ երբևէ զբաղվել են կամ ներկայում զբաղվում են Մխիթարյանների կենսագրությամբ: Գիտաժողովը շարունակվելու է Զվարթնոց արգելոց-թանգարանի թանգարանի տարածքում կազմակերպվելիք ցուցահանդեսով, որտեղ ներկայացվելու են 300 տարիների ընթացքում Մխիթարյան միաբանության ձեռքբերումները:

Վենետիկի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Հայր Սերոբ վարդապետ Չամուռլյանի խոսքով՝ ոչ միայն Մխիթարյանների, այլև հայ իրականության մյուս մեծերին անդրադառնալն անհրաժեշտ է՝ նոր սերնդի մեջ ինքնագիտակցությունը բարձրացնելու համար։

«Մենք իրոք սովորական փոքր ազգ չենք, այսօր թվով փոքր կարող ենք համարվել, բայց մենք ժառանգել ենք այնպիսի մեծ ազգի հսկա տուրքը, որ պետք է գիտակցենք և այդ ուղղությամբ էլ աշխատենք՝ զարգացնելու և մենք մեզ գերազանցելու համար»,- ասաց նա:

Մխիթարյան միաբանության 300-ամյա գործունեությունն ամփոփելով՝ Հայր Սերոբ վարդապետ Չամուռլյանն առանձնացրեց  թե հրատարակությունները, և թե դաստիարակչական մեծ գործունեությունը, սերունդների նկատմամբ աշխատանքը՝ միաժամանակ չառանձնացնելով որևէ կոնկրետ ձեռքբերում, քանի որ այդ կերպ կարժեզրկվեն մյուսները:

Խոսելով միաբանության հայապահպան գործունեության մասին՝ նա նշեց, որ պետք է դրա թանգարանային ձևակերպումից դուրս գալ:

«Պետք է ամբողջական հայը վերականգնվի և շարունակ վերարտադրվի ժողովուրդների մեջ, որովհետև իրոք մենք, որպես քաղաքակրթություն, բացահայտելու շատ բաներ ունենք ամբողջ աշխարհում: Բնականաբար, երիտասարդները գլխավոր հասցեատերերն են մեր աշխատանքների: Մենք, տեղ տալով նոր սերունդներին մեր որոշ համակարգերում, հույս ունենք նաև պատրաստել հաջորդ սերունդ, որովհետև մեզնով չէ, որ պիտի վերջանա»,- ասաց նա:

Միաբանության ներկայացուցչի խոսքով՝ հայրենիքի հետ կապերը միշտ պետք է սերտացնել, թե չէ դրանք կթուլանան և կանհետանան, հետևաբար միշտ և միշտ պետք է աշխատել այս ուղղությամբ:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Աբգարյանը գիտաժողովին ներկայացրել է զեկույց՝ «Ղևոնդ Ալիշանի գիտական ժառանգությունը» թեմայով: Նրա գնահատմամբ՝ Մխիթարյան միաբանությունը հայագիտական մտքի այն կաճառն է, որի ուսումնասիրությունները մինչև օրս և դեռ տասնամյակներ շարունակ պահպանելու են գիտական կշռույթը և արդիական են լինելու գրեթե բոլոր սերունդների համար:

«Ալիշանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայագիտական մտքի ասպարեզում: Նա, երբևէ չլինելով Հայաստանում, ուսումնասիրողներին, առհասարակ հայ ժողովրդին հանձնել է փաստական նյութերի մի վիթխարի շրջանառություն, որոնք պահպանել են իրենց գիտական կշռույթը: Ալիշանի գործունեության սպեկտորը այնքան մեծ է, որ կարելի է անվերջ թվարկել: Նրա ուշադրության կենտրոնում է եղել նաև հայ գաղթականության կյանքը, չափազանց մեծ նշանակություն է ունեցել իր համար, թե ինչպես են հայերը գործունեություն ծավալել եվրոպական երկրներում»,- ասաց նա:

Աբգարյանի խոսքով՝ Ալիշանը ստեղծեց հայագիտական ուսումնասիրությունների՝ միանգամայն նոր ընթացք, և նրա ուսումնասիրությունները դեռ տասնամյակներ ու դարեր շարունակ արդիական են մնալու ուսումնասիրողների համար՝ անկախ ազգությունից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}