Բրիտանիան անառարկելիորեն լքում է ԵՄ-ն. Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Բրիտանիան անառակերլիորեն լքում է ԵՄ-ն։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։
«2016-ին Բրիտանիայի քաղաքացիները հայտարարեցին ԵՄ-ից դուրս գալու մասին։ Մեծ Բրիտանիան անխոս լքում է այդ կառույցը»,- հայտարարել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե իր մոտ կասկածներ չե՞ն առաջացել Brexit-ի գաղափարի սխալ լինելու առնչությամբ։
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով, Բրյուսելը և Լոնդոնը Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու բանակցություններում համաձայնության են եկել։ Ինչպես հայտնել է Ժան-Կլոդ Յունկերը, քննարկումները բարդ են եղել, սակայն առաջընթաց է գրանցվել։ Այսպիսով, յոթ ամիս տևած բանակցություններից հետո կողմերը կարող են անցում կատարել երկրորդ փուլին։
Բրիտանիայի վարչապետն իր հերթին հավելել է, որ պաշտոնական փաստաթղթերը կստորագրվեն հաջորդ շաբաթ՝ ԵՄ գագաթաժողովի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Brexit-ի հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայում միգրանտները պակասել են
- Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնեցրել են Brexit-ի համար փոխհատուցման գումարը
- Բրիտանացիների մեծ մասը դժգոհ է Brexit- ի շուրջ բանակցություններից
- ԵՄ առաջնորդները Թերեզա Մեյի հետ Brexit-ը քննարկելու փոխարեն կգնան Sting-ի համերգին
- Բրիտանացիների կեսն աջակցում է նոր Brexit-ի անցկացումը
- Մեյը մտադիր է վարչապետի պաշտոնում մնալ Brexit-ից հետո
- Բրիտանական համալսարանները պահանջում են վերանայել ԵՄ-ի քաղաքացիների իրավունքները Brexit-ից հետո
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը