Հայաստանի որոշ գյուղերով գազատար է անցնում, իսկ գազատարի կողքին աթարի բլուրներ են. տնտեսագետ
Հայաստանը մինչև վերջերս տարածաշրջանի միակ երկիրն էր, որն ուներ եռաբաղադրիչ էնրգետիկ համակարգ՝ ատոմակայան, հանածո վառելիքներ և հիդրոէներգետիկա։ Սա մեր երկրի համար լրջագույն ձեռքբերում էր։ Այժմ Հայաստանին այս ասպարեզում միացել է նաև Իրանը։ Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Նա միաժամանակ շեշտեց, որ Հայաստանը չունի այնքան հարուստ հիդրոռեսուրսներ, որքան Վրաստանը, սակայն Հայաստանում առկա է եզակի մի համակարգ՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը։
«Այս համալիր կառույցը բացառիկ է ողջ տարածաշրջանի մասշտաբով։ Ռեսուրսների առումով չյուրացված մնացել է միայն Դեբեդի և Արաքսի հիդրոպոտենցիալը։ Սակայն շատ ուրախալի է, որ ամերիկացի գործընկերների հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում Դեբեդի հիդրոպոտենցիալի յուրացման և Շնող ՀԷԿ-ի կառուցման ուղղությամբ»,- ասաց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետը։
Արա Մարջանյանն անթույլատրելի համարեց Արաքս գետի վրա «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ձգձգումը։ Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երին, ապա մասնագետի խոսքով, պոտենցիալ կա, սակայն յուրացումը մոտենում է իր հագեցմանը։
«Ինչ վերաբերում է ՋԷԿ-երին, այստեղ խնդիրներն ավելի աշխարհաքաղաքական և տնտեսական են։ Էներգետիկ անվտանգության տեանկյունից պետք է հասկանալ, որ ատոմային հիդրոբաղադրիչը բարձրացնում է յուրաքանչյուր երկրի էներգետիկ անկախությունը»,- նշեց բանախոսը։
Քննարկմանը ներկա տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր հերթին նկատեց, որ դեռևս խորհրդային ժամանակներից մնացած ՀՀ էներգետիկ համակարգը շատ դեպքերում թույլ չի տալիս հեռավոր բնակավայրերին էներգետիկ ռեսուրսներ մատակարարել։
«Մենք պետք է գնանք լուրջ բարեփոխումների՝ հասկանալու, որ այլ երկիր ենք, Խորհրդային միությունն այլևս չկա։ Այլապես աշխարհում Հայաստանից բացի՝ չկա մեկ այլ երկիր, որտեղ գյուղերում գազատար է անցնում, իսկ գազատարի կողքին աթարի բլուրներ են»,- նկատեց Վահագն Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը