Հայաստանից տարված ձկնկիթը Մոսկվայում առգրավվել է
Հայաստանից Ռուսաստան արտահանված իշխանի կարմիր ձկնկիթը Մոսվկայի Վնուկովու օդանավակայանում առգրավվել է: Այս մասին տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական էջը:
Ձկնկիթը եղել է 492 կգ: Ռուսաստանի պետական մարմնի փոխանցմամբ, փաստաթղթերում առկա ու փաստացի տվյալների միջև հակասություններ են եղել ձկնկիթի քաշի, պահման ջերմաստիճանի վերաբերյալ:
Բացի այդ, մակնշման մեջ բացակայել է ԵԱՏՄ «Ձկան ու ձկնամթերքի անվտանգության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերով պահանջվող տվյալներ:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում Հայաստան ուղարկվելիք ձկան խմբաքանակ է առգրավվել
- ՌԴ-ում Հայաստանից ներմուծված վարակված լոլիկը ոչնչացնելու են
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը