ԱՄՆ-ն, Ճապոնիան ու Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ են սկսել
ԱՄՆ-ն, Ճապոնիան ու Հարավային Կորեան սկսել են երկօրյա համատեղ ռազմածովային զորավարժություններ:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, վարժանքներն անցկացվելու են Ճոպանիային ու Կորեային մոտ գտնվող թերակղզիների ջրերում:
Տոկիոյում հայտարարել են, որ զորավարժությունների նպատակը ռազմածովային ուժերի ինքնապաշտպանության ներուժի ու երեք երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն է:
Ավելի վաղ տեղի էին ունեցել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները, որոնք ամենախոշորն էին պատմության մեջ: