Թրամփը հերքել է լուրերը, թե ժամերով հեռուստացույց է նայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունները, թե օրական 4-ից 8 ժամ է անցկացնում հեռուստացույցի առջև: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, իր թվիթերյան էջում Թրամփը գրել է, որ դա հերթական սուտ պատմությունն է:
«Ճիշտ չէ: Բացի այդ, ես հազվադեպ եմ նայում, եթե չասեմ՝ ընդհանրապես չեմ նայում CNN կամ MSNBC, որոնք երկուսն էլ համարում եմ կեղծ նորություններ տարածողներ»,- ասել է նա:
Դեկտեմբերի 9-ին Նյու Յորք Թայմսը գրել էր, թե Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը փորձում է կրճատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազատ ժամանակը, նշել, որ Թրամփը ժամեր է անցկացնում հեռուստացույցի առջև և թվիթերում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ