«Ռոսպոտրեբնազոր»-ում առաջարկել են վնասակար մթերքների վրա սև գծանշում անել
Ռուսաստանում վնասակար մթերքի փաթեթների վրա կարող են հայտնվել սև գծանշումներ: Այդ մասին հայտարել է Ռոսպոտրեբնազոր-ի ղեկավար Աննա Պոպովան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով, դա կօգնի լուծել ռուսների շրջանում ճարպակալման խնդիրը: Պետական այդ մարմնի տվյալների համաձայն, այսօր Ռուսաստանում ավելորդ քաշից տանջվում է չափահաս բնակչության մեկ քառորդը, իսկ 35 տոկոսը գերազանցում է աղի օրական սահմանված նորման: Սև գծանշումը սպառող տեղյակ կպահի շաքարի, աղի, յուղերի ավելորդ քանակի մասին:
Պոպովան նշել է, որ բիզնեսը պատրաստ չէ միանգամից նման քայլի գնալ, սակայն անցումային շրջանում դա հնարավոր է իրականացվի կամավոր սկզբունքով:
«Գլխավոր նպատակն է ինֆորմացիան հասցնել սպառողին, որպեսզի նա հասկանա, թե ինչ է ուտում»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ