Շուրջ 7 հազար մարդ մասնակցել է Մադրիդում Սանտա Կլաուսների մրցավազքին
Շուրջ յոթ հազար մարդ է մասնակցել դեկտեմբերի 10-ին Մադրիդի փողոցներում անցկացված Սանտա Կլաուսների մրցավազքին: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչների ֆեյսբուքյան էջին:
Նրանց տվյալներով՝ միջոցառման մասնակիցները Սանտա Կլաուսների և Սուրբ ծննդյան էլֆերի հագուստներով վազել են Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնով՝ Պրադո թանգարանի մոտ գտնվող Մուրիլյո հրապարակից մինչև Էմիլիո Կաստելարի հուշարձան և հետադարձ ճանապարհով։
Օլիմպիական չեմպիոն, իսպանացի վազորդ Ֆերմին Կաչոն նույնպես մասնակցել է մրցավազքին։ Մրցավազքի կայքի համաձայն՝ այն անցկացվում է արդեն 6-րդ անգամ։ Միջոցառմանը հավաքված միջոցների մի մասը կուղղվի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը