Քաղաքական 17:52 11/12/2017 Հայաստան

Ընտանիքն անվերապահ արժեք է, և ցանկացած ոտնձգություն այդ արժեքին ցավոտ է լինելու. Գևորգ Կոստանյան

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում այսօր շարունակվեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը։ 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հայտնեց, որ պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը փոխելու վերաբերյալ նոր առաջարկներ չեն եղել:

Օրենքի նախագծին առաջինն  անդրադարձավ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով, հարց է առաջանում, թե ինչպես է այս օրենքը կիրառվելու, ինչ հետևանքների է հանգեցնելու:

«Կա նման մտահոգություն, որոշ դեպքերում արդարացված մտահոգություն, նկատի ունենալով մեկ կարևոր հանգամանք՝ մեր երկրի պատմության ընթացքում Սահմանադրականի դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված օրենքների 99 տոկոսը հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե նրա համար, որ օրենքը վատն է, այլ նրա համար, որ այն սխալ է կիրառվել: Այսինքն՝ հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե օրենքն ինքնին, այլ օրենքը, դրա իրավակիրառ պրակտիկայում տրված նշանակության արդյունքում: Օրենքը, ինչքան էլ որ էմոցիոնալ հարթության մեջ տարբեր մեկնաբանությունների տեղիք տա, լավ օրենք է, որովհետև կոչված է կանխարգելման, նախականխման գործընթացներին»,- ասաց նա։

Դիմելով արդարադատության փոխնախարարին՝ Գևորգ Կոստանյանը նշեց, որ իրենք պահանջատեր են լինելու օրենքի գործնական կիրառման խնդիրներին:

«Թեև մենք համաձայնություն տալիս ենք այս օրենքին, համաձայնություն տալիս ենք այս գաղափարախոսությանը, որ այն ներդրվի մեր իրավական համակարգի մեջ, մենք շատ հետևողական և պահանջատեր ենք լինելու այս օրենքի գործարկմանը, մեկնաբանությանը:

Մենք պետք է կարողանանք այս հասկացությունների ճշգրիտ կիրառումն ապահովել: Այս օրենքի սխալ կիրառման արդյունքում մենք լրջագույն խնդիրներ կարող ենք ունենալ, որովհետև ընտանիքը մեր հասարակության մեջ բացարձակ, անվերապահ արժեք է, և ցանկացած ոտնձգություն այդ արժեքին ցավոտ է լինելու մեզնից յուրաքանչյուրի համար»,- նկատեց Գևորգ Կոստանյանը:

Պատգամավորի խոսքով՝ օրենքի կիրառումը պետք է կանխատեսելի լինի ցանկացած քաղաքացու համար, այնինչ հասարակությունը մտահոգված է այս օրենքով, որովհետև չունի կանխատեսելիության զգացում։

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյաննն իր հերթին նկատեց, որ եթե «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի կիրառման պրակտիկայում փորձ արվի ներխուժել ընտանիք, ապա ինքը լինելու է առաջիններից մեկը, ով օրենքի փոփոխություն է նախաձեռնելու:

«Հուսով եմ, որ նման մեխանիզմներ չեն լինելու: Այս օրենքի կիրառողները ևս հայ մարդիկ են՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, որոնց համար ընտանեկան արժեքները բարձրագույն արժեք են: Հուսովեմ՝ այս օրենքի պրակտիկ կիրառությունը շատ փոքր կլինի, և այն հիմնականում կունենա կանխարգելիչ գործառույթ»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ հորդորելով կողմ քվեարկել նախագծին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պողոսյանն էլ նշեց.

«Մենք օրենքի կիրառման վրա հսկողություն իրականացնելու ուրիշ լծակ չունենք, քան փոփոխություններ ու լրացումներ կատարելը: Դուք գտնում եք, որ կիրառման հարցերում այս օրենքը հղի է խնդիրներ առաջացնելու հավանականությամբ, իմաստը ո՞րն է՝ ընդունել, հետո զբաղվել դա փոխելով: Ես չեմ փոխել իմ դիրքորոշումը: Խմբակցությունում ազատ քվեարկության է թողնված այս հարցը»,- ասաց նա:

Հրայր Թովմասյանը չհամաձայնեց վերջինիս հետ, ասաց, որ թե՛ իր, թե՛ Գևորգ Կոստանյանի խոսքում նման երանգ չկար: «Մենք չասացինք, որ նման երևույթներ կան: Մենք նման օրենք չենք ունեցել, մի շարք հասկացություններ նոր են և մենք ասում ենք, որ նման երևույթների առկայության պարագայում, (որի հավանականությունը բավական փոքր է), մեր գործիքակազմով մենք կարող ենք հասնել հնարավոր խնդիրների լուծմանը»,- շեշտեց Հրայր Թովմասյանը:

Գևորգ Կոստանյանն էլ նշեց. «Մեր խնդիրն այն է, որ քանի որ սա նոր ինստիտուտ է, որը ներդրվում է մեր երկրում, այն անվերապահորեն բերելու է տարբեր մեկնաբանությունների: Խնդիրն այն է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է բերենք միասնականության՝ դրան մաքսիմալ զերծ պահելով հնարավոր բացասական դրսևորումներից: Սովետական ժամանակից մինչ օրս մենք չենք ունեցել նման ինստիտուտ, մեր իրավակիրառ պրակտիկայում սա չի եղել, ուստի այն կարող է հանգեցնել որոշակի դժվարությունների։ Բայց չի նշանակում, որ մենք պետք է նման օրենք չունենանք: Եթե մի բան մեզ անհայտ է, չի նշանակում, որ պետք է անհայտ էլ մնա»:

Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ ինքը օրենքին դեմ չէ, բայց դեմ է օրենքի այն հատվածին, որը երաշխավորում է թաղային ոստիկանների անհարկի միջամտությունը ընտանիքի գործերին:

«Օրենքը հո Աստվածաշունչ չէ, որ անվրեպ կիրառվի։ Եթե համակարծիք են շատերը, որ կիրառման ընթացքում պետք է հարուցեր խնդիրներ, դրանք վերացնենք, ոչ թե ընդունենք, հետո ընկնենք դրանք վերացնելու հետևից»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ նկատեց, որ մտահոգությունները վերաբերում են ընտանիքներին միջամտելու դրույթին: Ըստ նրա՝ իր այդ մտահոգությունների զգալի մասը փարատվել է: «Նախագծում շատ փոփոպություններ են կատարվել»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}