Արթուր Բաղդասարյանը ապրիլի 9-ից հետո կնշանակվի ՍԴ նախագահ. «Ժամանակ»
ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի ընտրությունը լինի հնարավորինս աննկատ ու անցնցում։ Հատուկ Բաղդասարյանի համար ԱԺ-ն առաջիկայում փոփոխություն իրականացնի Սահմանադրական դատարանի մասին օրենքում, որպեսզի նրա ընտրությունը հետաձգվի ու տեղի ունենան ապրիլի 9-ից հետ։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածուն այս պաշտոնում Արթուր Բաղդասարյանն է, նա նախ պետք է նշանակվի ՍԴ անդամ, իսկ հետո նաև ԱԺ նախագահը նրան առաջադրի ՍԴ նախագահի թեկնածու, իսկ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ կազմակերպի ընտրությունը, ինչն այնքան էլ հեշտ չէ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։