Իմիջիայլոց, լավ էլ կարտոֆիլ ուտում եմ, դուք ձեզ տեսեք. Խոսրով Հարությունյան
Լրագրողներն այսօր ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանից հետաքրքվեցին՝ ինչու կարտոֆիլ չի ուտում, ինչպես խորհուրդ էր տվել աղքատներին:
«Իմիջիայլոց, լավ էլ ուտում եմ, դուք ձեզ տեսեք»,- ասաց նա:
Իսկ ինչի՞ միս է պատգամավորը նախընտրում, շարունակեցին հետաքրքրվել լրագրողները:
«Արդեն զավեշտի եք վերածում»,- պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է հասարակությունից ներողություն խնդրել իր այն խոսքերի համար, որ «աղքատ մարդը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակելու է կարտոֆիլ օգտագործել», Խոսրով Հարությունյանը այդպես էլ չպատասխանեց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ