Չարդարացված շտապողականությունը թույլ չտվեց ներկայացնել օրենքի վերաբերյալ առաջարկություններ. Բաբուխանյան
Խորհրդարանը քննարկում է Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենք պատգամավորներից նախագծի վերաբերյալ առաջարակություններ չեն ստացել, կառավարությունը ևս առաջարկություններ չունի։
Մտքերի փոխանակման ժամանակ Հանրապետական խմբակցության պատտգավոր Հայկ Բաբուխյանը նշեց. «Չեմ հասկանում այն շտապողականությունը, որով այս օրակարգային հարցը մտավ այսօր քննարկման։ Հարցն առաջին ընթերցմամբ ընդունել ենք ուրբաթ, և բնականաբար պատգամավորները պետք է ունենային հնարավորություն աշխատել և իրացնել իրենց օրենքով նախատեսված իրավունքը, որ առաջին ընթերցմամբ ընդունած օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ ներկայացնելու, ինչը դարձավ անհնար, քանի որ հանձնաժողովի նիստը երկուշաբթի ժամը 11-ին էր, օրենք ընդունվել է ուրբաթ առաջին կեսին, այսինքն պատգամավվորներին ռեալ 2 ժամ էր մնում աշխատելու և առաջարկություններ ներկայացնելու»։
Նա նշեց, որ որպես կանոն արտահերթ նստաշրջանները պետք է անցկացվեն 5 օր անց՝ որոշումն ԱԺ ներկակայացնելուց հետո, այս նստաշրջանը երկրորդ օրն է անցկացվում, ոչ թե հինգերորդ. «Կարծում եմ, որ չարդարացված շտապողականությունը թույլ չտվեց ներկայացնել օրենքի վերաբերյալ առաջարկություններ։ Այնուամենայնիվ, ես շաբաթ-կիրակի էլ եմ աշխատել, ներկայացրել եմ թվով 28 առաջարկություն, որոնք ուղարկվել են և կառավարություն, և համապատասխան հանձնաժողով»։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ կանոնակարգի հետ կապված որևէ խնդիր չկա, ընթացակարգերը պահպանվել են։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը
- «Եթե կնիկն է, իրան կարելի՞ է զխկել Վստրեչի կամրջի վրա». Փաշինյան
- «Ոնց որ օրենք ընդունես՝ կինը ամուսնուն ժպտալով դիմավորելու մասին». Գևորգ Պետրոսյան
- «Ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ». Թանդիլյանը՝ Բաբուխանյանին
- Դասական ընտանիքը հայրիկի և մայրիկի միության ընտանիքն է. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ