Չեչենական պատերազմ -23
Երբ 23 տարի առաջ, 1994 թվականի դեկտեմբերի 11-ին Ելցինը հրաման ստորագրեց «Չեչենական հանրապետությունում օրինականության, իրավակարգի և հասարակական անվտանգության ապահովման միջոցառումների մասին» հրամանը, Չեչնիայի տարածքում սկսվեցին ռազմական գործողությունները: Այն տևեց երկու տարի, և հետո էլի վերսկսվեց: Պատերազմի մասին իր բլոգում հիշեցնում է Վառլամովը:
Չենք քննարկում այդ պատերազմի պատճառներն ու հետևանքները, չենք քննարկում՝ արդյոք այն ի սկզբանե հակաահաբեկչական էր, քաղաքացիական, թե անկախացման,... բայց այն հիշեցնում է թե Իրաքում ամերիկյան զորքերի մուտքը միջուկային զենքի փնտրտուքի պատճառաբանությամբ, թե Աֆղանստան խորհրդային ու ամերիկյան զորքերի ելումուտը, թե Սիրիայում «իր բռնապետ նախագահից ազատելու» ամերիկյան մտադրությունն ու ռուսական «ազատագրական պատերազմը»:
Չգիտես ինչու այս գերտերությունների գործելաոճը չի քննարկվում: Կամ էլ ինֆորմացիոն պատերազմի ստերի ու սեփական՝ ներքին քաղաքական ոլորաններում մոլորված՝ դժվար է ստույգ գնահատականներ տալ:
Այսպիսով՝ չեչենական պատերազմը լուսանկարիչների աչքերով.
1 դեկտեմբերի, 1994 թիվ
Գրոզնու մոտ խփված ռուսական ուղղաթիռ
Պաշտոնապես հայտարարված պատերազմից առաջ, նոյեմբերին գերի վերցված ռուս զինվորներ
Դուդաևի զինյալները աղոթում են Գրոզնիում Նախագահական պալատի դիմաց
Այդ նույն Նախագահական պալատը 1995 թվականի հունվարին
Խփված ռուսական տանկ
Նամազ հրդեհի մոտ
Զինյալներ
Ռուս զինվորները շամպայն են խմում Գրոզնիի կենտրոնում
Երեխաները և դեռահասները այդ պատերազմում
Իրավապաշտպանների տվյալներով՝ առաջին չեչենական պատերազմում զոհվել են մոտ 35000 քաղաքացիական անձ:
Ավելի շատ նյութեր՝ աղբյուրում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ