Ռուս դիվանագետները լքում են Եմենը
Մոսկվան որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Եմենի մայրաքաղաք Սանայում իր դեսպանատան աշխատանքը: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ նման որոշում կայացրել են՝ հաշվի առնելով Սանայում ստեղծված իրավիճակը:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, Եմենն արդեն լքել է ռուսական դեսպանատան աշխատակիցների 80 տոկոսը: Ռուսաստանի դեսպանն ու դիվանագիտական կորպուսի մի քանի աշխատակիցներ, որոնք հավատարմագրված են Եմենում, իրենց պարտականությունները կկատարեն Էր-Ռիյադից:
Նշենք, որ Եմենում զինված հակամարտությունը սկսվել է 2014-ի մարտից: Վերջին ամիսներին այս երկրում ճգնաժամը սրվեց, դաժան բախումները նախկին նախագահի կողմնակիցների ու նրան ընդդիմացողների միջև հաճախացան:
Սաուդիան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերի շրջափակման պայմաններում Եմենում մարդկանց սովամահություն է սպառնում: Այս պահին երկրի բնակչության մեկ երրորդը սոված է:
Հարակից հրապարակումներ`
- Սպանվել է Եմենի նախկին նախագահը
- ՄԱԿ. Վերջին երկու տարում Եմենում սպանվել ու վիրավորվել են 14 հազարից ավելի խաղաղ բնակիչ
- Խոլերայի համաճարակ Եմենում
- Եմենում վերջին մեկ ամսվա ընթացքում խոլերայից մահացել է 250 մարդ
- Եմենում Հայաստանի քաղաքացիներ չկան. Տիգրան Բալայան
- Եմենի ԱՆ-ը խնդրել է միջազգային հումանիտար կազմակերպություններին օգնել խոլերայի դեմ պայքարում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ