«Լուսավոր Հայաստան» -ը, հնարավոր է, դադարեցի բոյկոտը և մասնակցի ավագանու նիստերին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նշել է, որ խմբակցությունը հնարավոր է դադարեցի բոյկոտը և մասնակցի ավագանու նիստերին։
Նա նշել է, որ այս օրերին իրենք քննարկում են բոլոր հնարավոր սցենարները. «Կառավարության պատասխանին շատ քիչ ժամանակ է մնացել։ Իհարկե, նիստերին մասնակցելը ևս սցենարներից մեկն է։ Մենք չենք պատրաստվում ավագանու նիստերը 4 տարի բոյկոտել։ Բայց պետք է հասկանանք՝ սպառե՞լ ենք բոլոր հնարավորությունները, թե՞ ոչ, և ի՞նչ դիրքորոշում է արտահայտում կառավարությունը մեր գրությունների վերաբերյալ։ Դրանից հետո արդեն հստակ կլինի մեր հետագա անելիքները»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը