Ինքնաթիռը Գերմանիայի երկնքում տոնածառ է նկարել
Emirates ավիաընկերությանը պատկանող Airbus A380 օդանավը Գերմանիայի երկնքում սուրբծննդյան եղևնի է «նկարել»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Flightradar24 պորտալին:
Ըստ աղբյուրի՝ լայնաֆյուզելաժային մարդատար ինքնաթիռը ուսումնական թռիչք է կատարել: Ինքնաթիռը թռել է Համբուրգից և վերադարձել նույն վայր: Թռիչքը տևել է 5 ժամ 22 րոպե:
«Վաղ ամանորյա նվեր՝ Airbus A380-ից»,- նշվում է Flightradar24 թվիթերյան էջում:
An early Christmas gif from the @Airbus A380.
— Flightradar24 (@flightradar24) 13 декабря 2017 г.
See how Airbus drew their tree at https://t.co/YQPtQ179tG pic.twitter.com/ah1eBzFGGY
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան