Իրաքում մահապատժի են ենթարկել 38 դատապարտյալի
Իրաքյան իշխանություններն 38 դատապարտյալի նկատմամբ մահապատիժ են իրականացրել, ովքեր ահաբեկչության մեջ էին մեղադրվում: Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Իրաքի արդարադատության նախարարությանը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ մահապատիժն իրականացվել է դատավճիռների վերջնական հաստատումից ու հանրապետության ղեկավարության կողմից հավանության արժանանալուց հետո:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին դեկտեմբերի 9-ին հայտարարել Է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի հաղթական ավարտի մասին։