Հասարակություն 15:02 16/12/2017 Հայաստան

Պիպոյան. ՍԱՊԾ պարագայում գործ ունենք կամ հանցագործ, կամ միտումնավոր անգործության հետ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Վերջին մի քանի օրում հայտնի դարձավ՝ ներկրված թռչնամիսը պիտանի չէ սննդի համար, ներքին շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման միս, կարագի փոխարեն պաշտպանության նախարարությանը մարգարին վաճառելու գործով ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել: Այս բոլոր դեպքերում ահազանգողը սննդամթերքի վերահսկողություն իրականացնող պետական մարմինը չէ:

ՍԱՊԾ տարածած հաղորդագրություններն ընդամենը արձագանքում են հասարականան սեկտորի, իրավական մարմինների բացահայտած խախտումներին: Ձերբակալությունների վերաբերյալ հրապարակմանն էլ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեռ չի էլ արձագանքել, անպատասխան են մնում հեռախոսազանգերը:

Մի կողմից թանկացումները, մյուս կողմից սննդի որակի ոչ պատշաճ վերահսկողությունը վկայող նման դեպքերը մտահոգությունների մեջ են գցում սպառողներին:

Աղմուկ հանած  դեպքերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:

Հարց-Ձեր հայտարարությունից հետո, ՍԱՊԾ-ն հաղորդագրություն տարածեց,   որ ներկրված սառեցված թռչնամսի մի քանի խմբաքանակներ ճանաչվել են խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր: Սա չի՞ խոսում այն մասին, որ սահմանային պատշաճ վերահսկողություն չի իրականացվում:

Պատասխան-Սա խոսում է այն մասին, որ մեղմ ասած, վերահսկողությունը շատ վատ է: Եթե քննարկենք ավելի ֆունդամենտալ, առնվազն հանցագործության մակարդակի է: Չնայած ՍԱՊԾ-ն փորձ արեց որպես սեփական նախաձեռնություն ներկայացնել ուսումնասիրությունը, սակայն մենք տեսանք, որ կառավարության նիստում այդ խնդիրներով զբաղվելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականը եղավ հանրային ճնշումից հետո: ՍԱՊԾ-ն այլևս մոնիտորինգ անելու այլընտրանք չուներ:

Անդրադառնալով սահմանային հսկողությանը՝ նշեմ, որ դա ևս իրականացնում է Սննդամթերի անվտանգության պետական ծառայությունը: Եթե օրինակ ԵԱՏՄ-ից եկած որևէ բեռի մասով կարելի է լսել արդարացում, որ այն վերահսկողության չի ենթարկվել, ապա երրորդ երկրից եկած բեռի մասով որևէ արդարացում լինել չի կարող, որովհետև պարտադիր ստուգման ենթակա է:
Այստեղ գործ ունենք կամ հանցագործ, կամ միումնավոր անգործության հետ: Նա չի բացառում, որ սահմանային հսկողություն իրականացնողները կամ ուղղակի չեն ստուգել թռչնամիսը, կամ համաձայնության են եկել ներկրող ընկերությունների հետ: Նման խախտումների մասին բարձրաձայնելուց հետո, ըստ տրամաբանության,  իրավապահ մարմիները պետք է հասկանային, հանցագործության տարր կա, թե ոչ, գործողություններ ձեռնարկվեին այդ սննդամթերքը ներս թողած անձանց նկատմամբ: Էլ չեմ խոսում այն մասին, որ ՍԱՊԾ-ն թռչնամսում հակաբիոտիկների առկայությունը չի ստուգել: Սա խայտառակություն է, շանտղությունն այլ կերպ չի լինում:

Հարց-Մամուլում այսօր հրապարակում եղավ, որ ՍԱՊԾ ենթակայությամբ գործող լաբորատորիայում փորձաքննության արդյունքում մարգարինը կարագ է «դարձել», վաճառվել ՊՆ-ին:

Պատասխան-Ես պետք է ասեմ, որ փաստերն ու դրանց մեկնաբանությունը տարբեր բաներ են: Հերթական անգամ ապացուցվում է լիազոր մարմնի անգործությունը, այնտեղ առկա հովանավորչական երևույթների առկայությունն ու հանցագործ գործունեությունը:  Փաստն այն է, որ կա հարուցված քրեական գործ: Թե ով կընդունի, որքան կընդունի, դա երկրորդական է, կան փաստեր, որոնց հետ պետք է հաշվի նստել: Պետք է հասկանանք, որ բոլորիս նպատակը ոչ թե պրոբլեմները փաստելն է, այլ դրանց լուծում տալը: Սրա լուծումն այն է, որ լաբորատորիան չի կարող լինել ՍԱՊԾ ենթակայությամբ: Լաբորատորիայի տնօրենին չի կարող նշանակել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը, որովհետև կամայական պատվեր լաբորատորիան դիտարկելու է որպես վերադասի պատվեր, անկախության վրա կա լուրջ ազդեցություն:

Օրինակ, եթե պետք է լինում ապրանքը վատ ստուգել, քիչ ստուգել կամ օրինակ այն սխալ նմուշառված է, լաբորատորիան հասկանում է, եթե ապրանքը չընդունի, ուղղակիորեն մեղադրանք է ներկայացնում իր վերադասին աշխատել չիմանալու վերաբերյալ: Հաշվի առնելով, որ կա աշխատանքից զրկվելու վտանգը, նաև այն, թե ով է իրեն նշանակում աշխատանքը, լաբորատորիան չի կարող նման մեղադրանք ներկայացնել:

Իսկ եթե միակ պետական լաբորատորիայի նկատմամբ անվտանհությունն օր օրի խորանում է, սա ուղղակի նշանակում է, որ գործադիր իշխանությունն այլընտրան չունի, քան հիմնարար խնդիրները լուծել:

Ամբողջ տարին մատնացույց էին անում, իբր շուկայում միսն են ստուգում, էլի ոստիկանությունն իրենցից շուտ հայտնաբերեց անհայտ ծագման միսը: ՏՄՊՊՀ-ն հայտնաբերում է խախտումներ կաթնամթերքի շուկայում, հասարակական սեկտորը՝ թռչնամսի շուկայում: Եթե կառավարության համար սրանք ազդակներ չեն, որ կառույցը շանտղությունից էլ է վատ աշխատում, ես ավելացնելու ոչինչ չունեմ:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:13
Հանրապետության հրապարակը՝ հանրահավաքի ժամանակ թռչնի թռիչքի բարձրությունից
Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երրորդ հանրահավաքը, որին...
Աղբյուր` Panorama.am
23:11
Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ. Վալերի Օսիպյան
«Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ են ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով»,- Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:48
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երրորդ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության հրապարակում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությմաբ կայացավ «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:30
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. Միքայել Սրբազան
«Աղոթում եմ, ցանկանում եմ, երազում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք»,-...
Աղբյուր` Panorama.am
22:26
«Հաղթանակ, ոստիկանը մերն է» վանկարկումներ Երևանի մետրոպալիտենում
Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցների մի մասը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում բացականչում են. «Հաղթանակ, ոստիկանը մերն...
Աղբյուր` Panorama.am
22:16
Արմեն Չարչյանն չի շփվել Աննա Հակոբյանի 1 մլն դրամանոց ընթրիքին մասնակցած իր բարեկամուհու հետ
«Այո, իմ բարեկամուհի Նառա Չարչյանը մասնակցել է Աննա Հակոբյանի մասնակցած ընթրիքին, դա փաստ է։ Նառան իմ հարազատ քուրը չէ, իմ բարեկամուհին է,...
Աղբյուր` Panorama.am
21:06
Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազան
«Ես իմ ամբողջ հոգևոր ծառայության 30 տարին դրել եմ այս զոհասեղանին,  և չեմ խաբելու ձեզ, ժողվո՛ւրդ ջան»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
Անցած օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երկու անգամ հանդիպել  է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ «Վերջինս,...
Աղբյուր` Panorama.am
20:29
Անցումային կառավարությունը և նրա սկզբունքները
«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ.Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մենք հռչակել ենք չակնկալիքների պայքար, այսինքը շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ մենք այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
«Անցնող վեց՝ և մասնավորապես չորս տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով, հազարավոր զոհերով, վիրավորներով, անհայտության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը՝ քաղբանտարկյալներին
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
«Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահան Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
«Մեր տեղեկություններով մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ երեկ քաշքշման է ենթարկվել, սա մեր ամոթն է ուղղակի»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելիության վրա. Արամ Նիկոլյան
«Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելության վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ, խոսում եմ, բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թովմաս ուրարակիր Առաքելյան. Այս շարժման մեջ շատ կարևոր է համբերությունը
«Երիտասարդները վաղուց միացած է, մենք վստահությամբ, հավատարմության շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության, ընդդեմ ստի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
«Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, բայց նրանք մտահոգ չեն երկրի այս վիճակով, այն մեղադրելու չէ։ Մտահոգ չեն և վերջ, այսպիսով՝ մտավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մատենադարանից` երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք. ՈւՂԻՂ
Մատենադարանի մոտից սկսում է երիտասարդների երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 18:30 նախատեսվում է մեծ հանրահավաք: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ավտոերթ Արթիկում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այսօր ավտոերթ է կազմակերպվել  Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և հարակից...
Աղբյուր` Panorama.am
16:52
Պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի բնակիչների համար
2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը ...
Աղբյուր` Panorama.am
16:08
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի մարզից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման...
Աղբյուր` Panorama.am
14:55
Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են առաջիկա օրերի եղանակի տեսությունը. «Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:45
Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, եթե վարչապետի հավակնությունը լուրջ է, ինչը կարծում եմ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ուկրաինական ԶՈւ հրթիռակոծության հետևանքով փլուզվել է Բելգորոդի 10 հարկանի շենքի մի հատվածը
Բելգորոդի բարձրահարկ շենքում, որը տուժել է ուկրաինական ԶՈւ հրթիռակոծությունից, փլուզվել է ձեղնահարկի վերջին հատակն ու տանիքը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}