Մառախուղի պատճառով Մոսկվա-Վոլգոգրադ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աստրախանում
Մոսկվա-Վոլգոգրադ չվերթի ինքնաթիռը մառախուղի պատճառով պարտադրված վայրէջք է կատարել Աստրախանում: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը:
«Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռն, ըստ ծրագրի, պետք է Վոլգոգրադում լիներ Մոսկվայի ժամանակով 10:45: Սակայն ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով այն Աստրախանի պահուստային տարածքում է իջևանել:
Աստրախանից ինքնաթիռը պետք է թռչեր Մոսկվայի ժամանակով 17:45-ին: Բացի այդ, մառախուղի պատճառով հետաձգվել է Մոսկվայից Վոլգոգրադ ևս երեք ինքնաթիռի չվերթ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ