Ջորջ Քլունին 14 ընկերներին 1-ական մլն դոլար Է նվիրել բարեկամության համար
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին իր ընկերներին փողով լի ճամպրուկներ է բաժանել որպես շնորհակալություն բարեկամության համար: Այս մասին պատմել է ձեռնարկատեր Ռանդ Ջերբերը, որը նույնպես ստացել է նվերը, գրում է Լենտա.ռու-ն՝ վկայակոչելով Inquirer-ին:
Նրա խոսքով՝ 2003 թվականին Քլունին 14 ընկերներին հրավիրել է ընթրիքի: Սեղանի շուրջ հյուրերն իրենց տեղերում հայտնաբերել են պորտֆելներ, յուրաքանչյուրում՝ 1 մլն դոլար:
«Ինձ համար շատ կարևոր է, որ քանի մենք դեռ միասին այստեղ ենք, ես ձեզ շնորհակալությամբ հատուցեմ»,- Քլունիի խոսքերը մեջբերել է Ռանդ Ջերբերը:
Դերասանը նաև հավելել է, որ իր ընկերները, որոնց նա անվանել Է «Տղաներ», շատ են օգնել իրեն, և անչափ թանկ է գնահատում նրանց:
Քլունին նշել է, որ այդպիով ցանկացել է փոխհատուցել իր ընկերներին այն բանի համար, որ իր համար արել են կյանքում: Դերասանի խոսքերով՝ ժամանակին դժվար օրեր է ունեցել, իսկ այդ ժամանակ ընկերներն իրեն օգնել են, հիմա ցանկանում է, որ նրանք այլևս ստիպված չլինեն անհանգստանալ երեխաների ապագայի, նրանց կրթության, հիփոթեքի վճարման մասին:
Ջերբերը նշել է, որ փորձել է հրաժարվել նվերից, բայց Քլունին հայտարարել է, որ եթե ընկերներից մեկը գումարը չընդունի, ապա այն ոչ ոք չի ստանա: