Հասարակություն 15:41 19/12/2017 Հայաստան

«Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան

Ճարտարապետությունը պատմության հայելին է, այն արտացոլում է երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային վիճակը: Դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով՝ կան պալատանման տներ և տեղեր, ուր ավելի լավ է՝ ոտք չդնես, վտանգավոր է: Դրանք հենց ճարտարապետությամբ են ասում, որ մեր երկրում ամեն ինչ կարգին չէ:

«Ներկայում ծրագրեր կան, սակայն միջոցներ չկան: Ուրախալի է, որ ԱԺ-ն միաձայն ընդունեց ճարտարապետության մասին օրենքը: Շատ երիտասարդ ճարտարապետներ դուրս են մնում գործընթացներից, քանի որ չեն տիրապետում այդ դաշտին: Օրենքն իր մեջ բազմաթիվ հետաքրքիր բաներ է պարունակում: Բազմաթիվ մրցույթներ կկազմակերպվեն, իսկ դա քաղաքի այս կամ այն հատվածում լավագույն կառույցներն ունենալու հնարավորություն է: Ճարտարապետներն արտոնագրեր ստանալու են միայն ճարտարապետների պալատում, արտերկրի խոշորագույն ճարտարապետների հետ մաստեր-կլասներ են լինելու»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով՝ եթե խորհրդային շրջանում պատվիրատուն պետությունն էր, ապա դրանից հետո մեկ պատվիրատուի փոխարեն առաջացան հարյուրավոր պատվիրատուներ, և այլևս որևէ մեկը չէր կարող թելադրել, ճարտարապետն արդեն ազատ էր՝ որոշելու՝ շենքի ֆասադն ինչպիսին է լինելու: Նա նշեց՝ այս պայմաններում խոսել ճարտարապետական դպրոցի մասին, սխալ է, մենք չունենք դպրոց, ունենք ժամանակաշրջան: Մինասյանն ընդգծեց՝ աշխարհում այսօր ճարտարապետությունը շարժվում է ոչ թե մեկ կառույցի ճարտարապետության գծով, որպեսզի այդ կառույցը գեղեցիկ լինի, այլ կարևորվում է մարդկային գործոնը՝ շենքն ապահով պետք է լինի, բնությանը ձեռք տալ չի կարելի:

Ճարտարապետների միության նախագահը նշեց, որ մեր օրերի ամենամեծ սխալը «Հին Երևան» նախագիծն է: Նա նկատեց՝ այն դեռ չհաստատված նախագիծ է, և հայտնի չէ՝ ինչպես են կյանքի կոչելու, սակայն ճիշտ չէ հաստատել այն մի տեղում, որտեղ Թամանյանը կանաչ գոտի է նախատեսել: Ըստ Մինասյանի՝ այդ հատվածում կանաչ գոտի դարձնելը Թամանյանի նախագծի հիմնական բաղադրիչն է: «Ես բացասական եմ նայում դրան, այս ծրագիրը մեր օրերի ամենամեծ սխալն է, այդ հսկայական գումարն ավելի նպատակային կարող էինք ծախսել՝ հուշարձանների վերակառուցման և այլնի համար»,- ասաց նա:

Հյուսիսային պողոտային անդրադառնալով՝ Մինասյանը նշեց, որ այնտեղ նախատեսված էր ցածր հարկայնություն՝ 4-5 հարկ, սակայն հիմա հարկեր են ավելացնում, որը թերևս բնական է՝ եթե տեղի արժեքը թանկ է, այդտեղ հարկեր են ավելացնում՝ ֆինանսական հնարավորությունների աղբյուր է դա: Նրա խոսքով՝ Հյուսիսային պողոտան պետք է բնակելի հատված չլիներ, այն ընտրված էր, նաև Թամանյանի կողմից, որպես մշակութային, թանգարանային կենտրոն: Ըստ ճարտարապետի՝ թեպետ Հյուսիսային պողոտայում բնակիչները դեռ շատ չեն, և բնակեցումը չի խանգարում, սակայն չունենք տեղեր, որ քաղաքի կենտրոն լինեն, որ քաղաքն ունենա մշակութային իր դեմքը:

«Թբիլիսիում, օրինակ, այդ օկուպացիան դեպի կանաչ տարածքներ չկան, մայթերի օգտագործում չկա, չկան ձեղնահարկեր՝ այդ քանակությամբ: Արդեն իսկ վթարային վիճակում գտնվող շենքի վրա ձեղնահարկի անվան տակ կառուցել ևս երկու հարկ, վտանգավոր է: Եթե հնարավոր լինի ձեղնահարկերը քանդել, շենքերն ամրացնել, հարյուրավոր միլիարդ դոլարներ են պետք գալու, մինչդեռ այդ վիճակը շարունակվում է նաև հիմա»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ այժմ չկա խորհրդային միությունը, չկան նրա օրենքներն ու կանոնները, կառուցում են՝ ինչ ուզում են, ինչպես ուզում են, իսկ Հայաստան այցելող զբոսաշրջիկին այսօրվա ճարտարապետությունը չի հետաքրքրում, այդպիսի շենքեր իրենց մոտ էլ ունեն: «Կան նաև լավ բաներ, սակայն դրանք շենքեր են, որտեղ կարելի է ապրել: Օրինակ՝ քաղաքապետարանի շենքը լավն է, դրա առջևի՝ Ռաֆայել Իսրայելյանի գինու մառանը ևս: Պարտադիր չէ՝ յուրաքանչյուր շենք լինի՝ մեծ տաղանդով արված, բայց ընդհանուր դաշտում կարևոր է, որ միջավայր ստեղծվի: Ասենք՝ ցածր շենքերով թաղամասի է, ու այդ շենքերի մեջ՝ 18-հարկանի շենք»,- ասաց նա:

Մարզերում վիճակն, ըստ Մինասյանի, դեռևս պակաս մտահոգիչ է, քանի որ այդքան հնարավորություններ չունեն, Գորիսում, Ղափանում, օրինակ, վիճակն անփոփոխ է, Վանաձորում երբեմն վտանգված են լինում կանաչ տարածքները, իսկ Գյումրիում ինչ-որ բաներ արվում են, բայց ցավալի է, որ նա, ով գնացել-հարստացել է, ոչ թե սև տուֆից է կառուցում, այլ սպիտակ ֆերզիտից, որը հակացուցված է այդ միջավայրին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}