Թրամփը Լոնդոն այցի ժամանակ չի հանդիպի թագուհուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին տեղեկացրել է, որ հաստատում է հաջորդ տարի Բրիտանիա այցելելու իր մտադրությունը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Daily Mail-ին։
Ըստ աղբյուրի, երկու երկրների ղեկավարները քննարկել են Թրամփի աշխատանքային այցը Լոնդոն, որը նախատեսված է փետրվարի վերջին։
Այցի ընթացքում ամերիկացի նախագահը կմասնակցի նաև Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը և բանակցություններ կունենա վարչապետ Մեյի հետ։
Սակայն, ինչպես հավելում է աղբյուրը, թագուհու հետ հանդիպել Թրամփին չի հաջողվի, դրա համար անհրաժեշտ է ոչ թե աշխատանքային, այլ պետական այց կատարել։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան