Աշխարհում 17:11 20/12/2017

«Դուք պատիվ չունեք». Սաակաշվիլին բաց նամակով դիմել է Պորոշենկոյին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակ է հրապարակել՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: Նամակը Սաակաշվիլին հրապարակել է այն բանից հետո, երբ նախագահի աշխատակազմը՝ ադմինիստրացիան, հրապարակել է նրա առաջին նամակի պարունակությունը:

«Վերջին օրերի զարգացումներն ինձ ստիպում են՝ բաց նամակով Ձեզ դիմել: Մեր հարաբերությունները սկսվեցին բարեկամաբար: Բայց այսօր մենք հասել ենք մի վիճակի, երբ Ձեզ հետ գտնվում ենք բարիկադների հակառակ կողմերում: Ոչ միայն քաղաքական, ես անգամ կասեի՝ աշխարհայացքային: Ես հասկանում եմ, որ այս նամակը դժվար թե ինչ-որ բան փոխի մեր հարաբերություններում: Նախորդ շաբաթ Ուկրաինայի բարեկամ երկրների դեսպանների հետ խորհրդակցությունից հետո Ձեզ անձնական գրություն եմ ուղարկել, որում առաջարկել եմ բանակցություններ սկսել: Ես հաստատել եմ, որ պատրաստ եմ խոսել Ձեզ հետ կամ Ձեր ներկայացուցչի հետ»,- գրել է նա:

Սաակաշվիլին ընդգծել է՝ պետք է պայմանավորվել Ուկրաինայի հետագա ճակատագրի և երկրում իրավիճակի ապակայունացում թույլ չտալու մասին, միայն դա կարող է լինել իրենց երկխոսության առարկան, միայն Ուկրաինայի ճակատագիրն է այսօր իրապես կարևոր, ոչ թե իր կամ Պորոշենկոյի: «Հավատացեք ինձ՝ իբրև փորձառու քաղաքագետի, ով մասնակցել է մի շարք հեղափոխությունների: Դրանք են և Վրաստանում Վարդերի հեղափոխությունը, Նարնջագույն հեղափոխությունը և Ուկրաինայում Արժանապատվության հեղափոխությունը: Եվ ես, և դուք հրաշալի տեսնում ենք, որ քաղաքական ճգնաժամը Ուկրաինային հանգեցրել է լուրջ դրամատիկ զարգացումների սահմանին, որոնցից ես սրտանց կցանկանայի խուսափել»,- ասել է նա:

Սաակաշվիլին նշել է, որ հենց այդ պատճառով է առաջարկել՝ միասին փնտրել այս կոնֆլիկտի լուծման ուղիները: Նա ընդգծել է՝ իր այս առաջարկին Պորոշենկոն արձագանքել է՝ հրապարակելով իրեն ուղղված անձնական գրությունը, ու թեպետ այդ գրության մեջ գաղտնի ոչինչ չկար, սակայն դրանով Ուկրաինայի նախագահը ցույց է տվել, որ ինքը պատիվ չունի: Սաակաշվիլին խոստովանել է՝ ինքը տրվել է այդ սադրանքին, ինչի համար արդեն ներողություն խնդրել է իր աջակիցներից ու բոլոր նրանցից, ովքեր ակամայից դարձել են այդ սադրանքի մասնակիցը:

«Ձեր սադրանքը շատ պարզունակ էր: Ձեր շրջապատից ինչ-որ մեկն իմ աջակիցներին ապատեղեկատվություն էր տվել, որ Հոկտեմբերյան պալատում մեզ մի քանի սենյակ կտան՝ համակարգող շտաբ հիմնելու համար: Ես մարդկանց կոչ արեցի՝ գնալ մեր շտաբ՝ չպայքարել, ոչինչ չկոտրել, վեճի չբռնվել: Երբ ես տեսա, որ այնտեղ մեզ ուժայիններ են սպասում, ես բոլոր ջանքերը գործադրեցի՝ բախումներ թույլ չտալու համար: Իսկ Դուք հուսով էիք, որ բախումներ կլինեն: Ինչպես հետո պարզ դարձավ, Ազգային գվարդիան պալատում էր մեր ցույցից դեռ մեկ ժամ առաջ»,- գրել է նա:

Սաակաշվիլին համոզմունք է հայտնել՝ Ուկրաինան ծանր վիճակում է: Նա խոստովանել է՝ շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի ինքը ամբողջապես հասկանա՝ ինչ է կատարվում, սակայն այժմ ակնհայտ է՝ իբրև նախագահ՝ Պորոշենկոն ամենևին էլ չի պատրաստվում պատմության մեջ անմահանալ՝ իբրև նոր Ուկրաինայի հիմնադիր, հակառակը՝ նա, ամենայն հավանականությամբ, կմնա Ուկրաինայի ամենամեծ հիասթափությունն ու հակահերոսը:

«Դուք Ուկրաինայի համար կենսական անհրաժեշտություն ունեցող փոփոխություններ չեք ցանկանում: Դուք սկզբունքայնորեն դրանց չեք հավատում: Ձեզ համար հաջող օրինակներ չդարձան Սինգապուրը, Վրաստանը, Իսրայելը, Ռումինիան, Հարավային Կորեան ու Լեհաստանը, այն երկրները, որտեղ այլ շրջանոևւմ այլ քաղաքական գործիչներ անհրաժեշտ ռեֆորմներ անցկացրեցին, ցույց տվեցին, որ ցանկացած երկիր կարող է վատագույն իրավիճակից ելք գտնել»,- նշված է նամակում:

Սաակաշվիլին ընդգծել է՝ ինքը սխալվել է, երբ հավատացել է, որ Պորոշենկոն իրեն հրավիրել է Ուկրաինա՝ այդպիսի երկիր կառուցելու հարցում օգնելու համար: Նա նշել է՝ Ուկրաինայի նախագահին հուզում է միայն մեկ բան՝ իր միլիարդները, որոնց համար նա պատրաստ է գնալ ցանկացած զոհողության, կեղծիքի և մանիպուլյացիաների:

«Դուք սխալվում եք՝ եթե ինձ դիտում եք իբրև մեծագույն սպառնալիք և արդեն մեկ տարի է՝ Ձեր ուժերը ծախսում եք իմ դեմ պայքարի վրա: Դուք կարծում էիք, որ ինձ Օդեսայի պետական շրջանային վարչություն նախագահի ղեկավարի պաշտոնից ազատելուց հետո իմ մասին շատ արագ կմոռանան: Այս մասին Դուք նախապես էիք մտածել՝ արգելելով մեծ հեռուստաալիքներին՝ շփվել ինձ հետ: Բայց ես սկսեցի հաղորդում վարել ZIK հեռուստաալիքով՝ միակ ալիքը, որ համաձայնեց ինձ հետ աշխատել: Այդ հաղորդմանը հետևում էին միլիոնավոր հեռուստադիտողներ»,- ասել է նա:

Սաակաշվիլին նշել է, որ իրեն չվախեցրեց անգամ ուկրաինական քաղաքացիությունից զրկելը, ինքը շարունակեց պայքարել իր իրավունքների համար: Նա ընդգծել է՝ Պորոշենկոն չի հասկանում մի պարզ բան՝ ոչ թե Սաակաշվիլին է վտանգի մեջ, այլ հենց ինքը: «Ի տարբերություն Ձեզ՝ ես պատրաստ եմ կյանքս ու ազատությունս տալ Ուկրաինայի հաղթանակի համար: Իսկ Դուք պատրա՞ստ եք»,- նշել է:

Նա ընդգծել է՝ իր արտահանձնման ծրագրերը, որ իր մտքում ունի Պորոշենկոն, ոչինչ չեն փոխի: Անգամ եթե իրեն արտահանձնեն՝ Ուկրաինայում շատ մարդիկ կմնան, ովքեր պատրաստ են ընդդիմանալ Պորոշենկոյին ու պայքարել նրա դեմ:

«Մի՞թե պատմությունը Ձեզ ոչինչ չի սովորեցրել»,- նշել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ Պորոշենկոյի գլխավոր թշնամին ու սպառնալիքն իր անվերջ ագահությունն է, որի հետ պետք է հաշտվի ողջ Ուկրաինան: Նա նաև նշել է՝ դեռ հավատում է Պորոշենկոյի խելամտությանը, ընդգծել՝ նրա ինքնակամ հրաժարականը աստիճանաբար խորացող քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գրեթե վերջին հնարավորությունն է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}