Ամանորից հետո BMW-ն ու Cadillac-ը կթանկանան
BMW և Cadillac ընկերությունները հայտարարել են տոներից հետո իրենց մոդելների արժեքի բարձրացման մասին: Այս մասին տեղեկացնում է Motor.ru-ն:
Գերմանական ապրանքանիշի մեքենաները միջինը 2,5 տոկոսով կթանկանան, իսկ ամերիկականը՝ 6-8 տոկոսով: Ռուսաստանում BMW-ի 1-ին սերիայի ամենաէժան մոդելը գնի բարձրացումից հետո կարժենա առնվազն 1 550 000 ռուբլի, իսկ ամենից թանկարժեքը՝ M դասի X6 ամենագնացի շուկայական գինը կլինի 7,7 մլն ռուբլի:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր