Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դուրս մնաց ընտրապայքարից
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է 2018 թ. նախագահական ընտրություններին առաջադրված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու գրանցումը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Իբրև պատճառ ԿԸՀ-ում նշել են ծանր հոդվածով չմարված դատվածությունը:
Հանձնաժողովի անդամ Բորիս Էբզեևը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրավասու չէ ռուսական դատական իշխանությունների որոշումը փոխել:
Փետրվարին Կիրովի Լենինյան շրջանային դատարանը Նավալնուն դատապարտել է 5 տարվա պայմանական ազատազրկման՝ «Կիրովլես» պետական կազմակերպության գույքի գողության համար: Ընդդիմադիր գործիչը ևս մեկ պայմանական դատվածություն ունի. 3,5 տարով դատապարտված է «Իվ Ռոշեի» գործով՝ հանցավոր ճանապարհով դրամական միջոցների շորթման և օրինականացման համար: Այդ վճիռը կայացվել է 2014 թ. :
Ավելի վաղ ՌԴ ԿԸՀ-ն դատվածության հիմքով հրաժարվել է գրանցել լրագրող, ինքնառաջադրված Օլեգ Լուրյեին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ