Հասարակություն 14:28 25/12/2017 Հայաստան

Խոսրովի արգելոցում եղանակով պայմանավորված հրդեհը բացառում եմ. Արծվիկ Մինասյան

««Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցված գործերը գտնվում են իրավասու մարմիների հսկողության ներքո, և ես ոչ միայն իրավասու չեմ պատասխանել, այլև չեմ տիրապետում նախաքննության  ընթացքի վերաբերյալ մանրամասներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք  հրդեհի պատճառը մարդկային գործո՞նն էր:

Նրա խոսքերով՝ կարևոր է հրդեհի պատճառահետևանքային կապի լիարժեք բացահայտումը, ինչպես նաև այն, որ եթե կան մեղավորներ, ապա պատժվեն,  որպեսզի հետագայում բացառվեն նման երևույթները: 

Դիտարկմանը, թե ԱԻՆ նախարարի խոսքերով՝  Խոսրովի արգելոցի հրդեհը զուտ անփութության հետևանք է, արդյոք բնապահպանության նախարարն էլ է այդ կարծիքին,  Արծվիկ Մինասյանն ասաց, որ թե ինքը, թե Դավիթ Տոնոյանն այդ մասին բազմիցս խոսել են, հիմա պետք է ուղղակի սպասել քննության ավարտին:

«Այո, ես ասել եմ և հիմա էլ հրապարակային հայտարարում եմ, որ այդ օրերին չի եղել կայծակ, այն եղել է ավելի ուշ: Այսինքն՝ եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհը բացառում եմ, իսկ թե ինչ է տեղի ունեցել, գործի քննությունը կբացահայտի: Հավատացեք, որ բոլորն էլ շահագրգռված են, որպեսզի գործը լիարժեք բացահայտվի: Եթե մենք չկարողանանք հստակ պատճառահետևանքային կապը տեսնել, ապա չենք կարող արդյունավետ պայքարել, ուստի գործի բացահայտման հարցում ամենաշահագրգիռ կողմը Կառավարությունն է»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝  հավելելով, որ ոչ մի փաստ, այդ թվում՝ անտառը դիտավորյալ հրդեհը, չի բացառում:

Նախարարը ասաց նաև, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում գիտական ուսումնասիրություններ են կատարվում հրդեհի հետևանքների վերհանման, արգելոցի և արգելավայրերի ֆլորայի ու ֆաունայի գենոֆոնդի պահպանման ուղղությամբ:

Նախնական հաշվարկներով՝ հրդեհի մեջ ընդգրկված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2200 հա, որտեղ չվառված տարածքը՝ 365 հա, շատ քիչ վառվածը՝ 525 հա, միջին վառվածը՝ 1200 հա, շատ վառվածը՝ 110 հա: Ըստ անտառշինական քարտեզների՝ հրդեհի մեջ ընդգրկված տարածքում կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա, գիհուտը կազմում է 200 հա, իսկ խոտածածկը մոտ 1100 հա: Հրդեհված տարածքում գտնվող կաղնու անտառները քիչ են վնասվել:

Բնապահպանության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ հիմնականում վնասվել են գիհու նոսր անտառները և խոտածածկը: Հրդեհից մոտ մեկ ամիս անց, այրված տեղամասերում արդեն նկատվել և արձանագրվել են խոտաբույսերի և ծառաթփային բույսերի վերականգնման պրոցեսները:

«Սա փաստում է, որ արմատային համակարգը չի վնասվել: Այրված տարածքի չափերը և վիճակի վերաբերյալ ճշգրտված տվյալները կպարզվեն բազմակողմանի ուսումնասիրություններից և 2018 թ. գարնանը ծառերի աճի ընթացքը պարզելուց հետո: Նշված տարածքում առկա են բազմաթիվ չվնասված անտառային կղզյակներ, իսկ այրված խոտածածկով տեղամասերում կան սևացած բնով առանձին ծառեր, որոնց կանաչ զանգվածը վնասված չէ։ Հրդեհի ժամանակ չվնասված անտառային կղզյակները ապաստարան են ծառայել որոշ կենդանիների համար և հետագայում էլ կնպաստեն անտառային էկոհամակարգերի բնական վերականգնմանը։ Հաշվի առնելով գիհի ծառատեսակների խեժի պարունակությունը, արագ բռնկման առանձնահատկությունը և ուժեղ քամու առկայությունը գիհու հրդեհաշիջման աշխատանքները ընդանում էին ավելի բարդ։ Հրդեհի տարածման հիմնական նպաստող հանգամանքը բուսածածկի տակ գտնվող, տարիներով կուտակված հումուսի /թաղիքի/ առկայությունն էր, որը այրվում էր առանց տեսանելի կրակի բոցի և կրակը տարածվում էր մեկ ծառից /հիմնականում գիհի/ մյուսը ցերեկային ժամերին, երբ ջերմաստիճանային ֆոնը ավելի բարձր էր։ Հրդեհի առաջին օրերին հրդեհի տարածմանը նպաստում էին նաև լանջերի վրա այրվող առանձին ծառերի բնի հիմքում գտնվող շիկացած քարերը, որոնք գլորվելով ներքև առաջացնում էին հրդեհի նոր օջախներ»,- նշված է նախարարության հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են շուրջօրյա գրաֆիկով/ժամանակացույցով մինչև սեպտեմբերի 10-ը` ԱԻՆ աշխատակիցների և արգելոցի անձնակազմի կողմից։ Կրակի օջախներ կային Փոքր և Մեծ Դորախների տարածքներում, քարափների եզրերին, կաղնի և բազմապտուղ և թփանման գիհիների գտնվելու վայրերում։ Տարածքներում կատարած դիտարկումների արդյունքում արձանագրվել են կենդանի օձերի, մողեսների տարբեր տեսակներ, լիովին այրված տեղերում կրծողների կողմից թարմ բների անցքեր, գիշատիչ թրչուններ, գորշ արջ և այլ գիշատիչ կաթնասունների հետքեր և դրանց արգասիքներ /գրեթե ամենուր/: Մինչև հրդեհի սկսվելը կենսակերպի առանձնահատկությունների և ծայրահեղ չոր ու շոգ եղանակային պայմանների հետ կապված մանր կենդանիների մեծ մասը գտնվել են թաքստոցներում: Որոշակի վնաս են կրել անողնաշար կենդանիներից ուղղաթևերը /մորեխներ/, որոնք ակտիվ են ուշ ամռան ժամանակահատվածում: Խոշոր կենդանիների այրված մնացորդներ չեն հայտնաբերվել: Կրակի օջախների հայտնաբերման աշխատանքները տարածքում բարդ էին, քանի որ թաքնված կրակը տարածվում էր տարիներով կուտակված թաղիքով և հումուսային շերտով։ Այդ դեպքում ծխի առկայությունը շատ փոքր էր և կրակի օջախները հնարավոր էր դառնում հայտնաբերել շատ մոտ տարածությունից։

Ներկայումս WWf-ի կողմից մշակվում է «Խոսրովի անտառ» պետարգելոցի նոր 2018-2025 թվականների կառավարման պլանը, որտեղ առանձին բաժնում ներկայացվելու է արգելոցում հրդեհի հետևանքով այրված տարածքների/էկոհամակարգերի բնական Ճանապարհով վերականգնումն ապահովող միջոցառումները: Մեծ ուշադրություն է հատկացվելու «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից համայնքների սոցիալ տնտեսական բնութագրին և շահագրգիռ կողմերի հետ արգելոցի մասնակցային կառավարման հնարավորություններին: Մասնակցային կառավարման գործողություններն ուղղված են լինելու արգելոցի և դրա պահպանման գոտու բնական էկոհամակարգերի պահպանությանը և բարելավմանը, արգելոցում և հարակից համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքների արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև տուրիզմի և ռեկրեացիայի զարգացմանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}