ՀՔԾ. Ծանր հանցանքների կատարման մեջ 8 մեղադրվողներից 7-ը կալանավորված են
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` բազմադրվագ հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված ծանր հանցագործությունների դեպքեր: Արդյունքում` մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում` ոստիկանության նախկին աշխատակցի:
ՀՔԾ-ից մանրամասնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Մեծամոր քաղաքի բնակիչ Վոլոդյա Աբրահամյանը, ով մինչև 2017 թվականի հուլիսի 14-ը ՀՀ ոստիկանության ծառայող է եղել, ընկերոջ` Լևոն Սմբատյանի հետ պլանավորել և կազմակերպել են բնակարանային գողություններ և զենքի գործադրմամբ ավազակային հարձակում` նախապես ընտրելով իրենց ծրագրած հանցավոր արարքների կատարողներին, այդ թվում` նախկինում դատապարտված անձանց: Վ. Աբրահամյանը, ոստիկանության համակարգում աշխատելիս առնչվելով Արմավիրի մարզի մի շարք բնակարանատերերի հետ, որոշակի տեղեկություններ է ունեցել վերջիններիս ունեցվածքի մասին և ըստ այդմ` ընկերոջ հետ նախապես ընտրել է ավազակային հարձակման և բնակարանային գողությունների համար առավել «հարմար» բնակարաններ:
Ծառայությունից հայտնում են, որ հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.
1. Վոլոդյա Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,
2. Լևոն Սմբատյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով,
3. Վռամ Շահինյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,
4. Վոլոդյա Կիրակոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,
5. Հայկ Ավանեսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,
6. Արտավազդ Ղազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,
7. Խաժակն Ոսկանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդածի 3-րդ մասի 1.1 կետով,
8. Ներսես Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ութ մեղադրյալներից յոթի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան